«Սպիտակ» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Տիխոնովի անվան «17 ակնթարթներ» փառատոնի ժամանակ

11.02.2019 11:05
1131

Ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթներ» երրորդ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին։ 

Այս մասին ՏԱՍՍ–ին հաղորդել են փառատոնի կազմակերպիչները, որն անցկացվել է Մերձմոսկվայում փետրվարի 6–10–ը։ 

Ֆիլմը հաղթել է «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում։ Ֆիլմի կոմպոզիտորն է System of a Down ամերիկյան ռոք–խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ 

«Սպիտակ» ֆիլմը պատմում է 1988թ.–ի դեկտեմբերի 7–ին Սպիտակ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի հետևանքով զոհվեց 25 հազար մարդ, ավելի քան կես միլիոն մարդ մնաց անօթևան։ Ֆիլմում նկարահանվել են Լերնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը և այլք։

Փառատոնի մասին

Փառատոնին մասնակցել է 9 ֆիլմ` 7 երկրից և 9 սերիալ։ Ծրագրում ներկայացվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Չեխիայի, Լեհաստանի և Իսրայելի ներկայացուցիչների աշխատանքները։

Փառատոնի ժյուրիի կազմը գլխավորել է ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոն։ Ժյուրիի կազմում ներառվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Նատալիա Վառլեյը, դերասան Մարտինիշ Վիլսոնը (Լատվիա), Ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի նախագահ Միքայելա Թարիվերդիևան, Կալինինգրադի Մայր տաճարի տնօրեն Վերա Թարիվերդիևան, ինչպես նաև հեռուստահաղորդավար և կինոքննադատ Անդրեյ Սմիրնովը։

newsarmenia.am

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22