Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ

23.04.2021 22:02
28893

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հայտնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր խոսքում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հաստատել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին  Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ: «Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել: Ակնկալում եմ, որ նա օրվա առթիվ հանդես կգա հայտարարությամբ, սակայն չեմ կարող ոչինչ հաստատել դրա բովանդակության առնչությամբ ձեր ենթադրությունների վերաբերյալ»,- ասել է Պսակին՝ պատասխանելով հնչեցված հարցին:

Ամերիկյան տարբեր լրատվամիջոցներ, հենվելով սեփական անանուն աղբյուրների վրա, շարունակում են հոդվածներ հրապարակել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հարցի առնչությամբ լրատվամիջոցները հարցումներ էին ուղարկել Սպիտակ տուն, սակայն այստեղից որևէ մեկնաբանություն չի տրվել:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40