Սպորտլանդիա նախադպրոցական ուսումնական հաստատությունների միջև

22.04.2026 10:55
428

Ապրիլի 21-ին Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ 2026 թվականի Կապան համայնքի «ՆՈՒՀ»-երի միջև սպորտլանդիա, որն իր շուրջն էր համախմբել համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի /5-6 տարեկան/ երեխաներին։

Փոքրիկ մասնակիցները ներկայացել էին տոնական բարձր տրամադրությամբ, պատրաստ ցուցադրելու իրենց ֆիզիկական կարողությունները՝ արագությունն ու ճարպկությունը։ Միմյանց հետ նրանք մրցել են փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք գնդակներով, անցում մարմնամարզական օղակների միջով, մրցավազք ինքնագլորներով մարզական խաղերում։

Թեժ մրցակցության ավարտից և միավորների հաշվարկից հետո ընտրվել է լավագույն եռյակը։ Պատվավոր առաջին հորիզոնականում Կապանի թիվ 7 ՆՈՒՀ-ն է/55 միավոր/, երկրորդ տեղը զբաղեցրել է թիվ 1 ՆՈՒՀ-ը/50 միավոր/, իսկ եռյակը եզրափակել է Կապանի թիվ 13 ՆՈՒՀ-ը/47 միավոր/։

Առաջին երեք առավելագույն միավորներ հավաքած թիմերին համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով և գավաթներով պարգևատրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Իսկ սպորտլանդիային մասնակից բոլոր մանկապարտեզները համայնքի ղեկավարի կողմից ստացել են խրախուսական նվերներ՝ մարզագույք և եռանիվ հեծանիվներ։

Կապանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40