Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

18.01.2019 22:01
1136

Անարդյունավետ կառավարման օրինակ է, երբ նույն գործառույթը 2 նախարարություն է իրականացնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, որ սպասվում են առաջիկայում:

Խոսելով օրինակներով, վարչապետը նշեց, որ չպետք է 2 նախարարություն զբաղվի մեկ հարցով.

«Օրինակ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները զբաղվում են նույն՝ ճանապարհների հարցով»:

Խոսելով Կրթության, գիտության և Մշակույթի նախարարությունների միավորման մասին, ՀՀ վարչապետը բերեց միջազգային օրինակը՝ նշելով, որ մի շարք երկրներ, որոնք տնտեսական առաջընթաց ունեն, այդ փորձն արդեն կիրառել են:

«Ես համարում եմ, որ մշակույթն ունի գործնական նշանակություն՝ մարդկանց, քաղաքացիների կրթական ցենզը բարձրացնելու, այսինքն՝ մշակույթն առաջին հերթին կրթական նշանակություն ունի»,-նշեց վարչապետը՝ նկատի ունենալով Կրթության եւ գիտության ու Մշակույթի նախարարությունների միավորման փաստը: 

Սփյուռքի նախարարությանն անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարության փակվելու թեման քննարկվում է, քանի որ շատ կարևոր գործառույթներ կան, որ նախարարությունն իրականացնում է սփյուռքում ու այդ գործառույթների զգալի մասը մշակութային ու կրթական են, ստացվում է՝ կարող են համակարգվել այլ գերատեսչության կողմից: Վարչապետի խոսքերով, սա անարդյունավետ կառավարման օրինակ է, երբ նույն գործառույթը 2 նախարարություն է իրականացնում:

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգվի վարչապետի աշխատակազմի կողմից:

«Սա ենթադրում է, որ Սփյուռքի նախարարության կորիզը կտեղավորվի վարչապետի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ստորաբաժանում: Այստեղ առաջանում է խնդիր՝ իսկ ո՞վ է համակարգելու այն, մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը սփյուռքի հետ հարաբերությունների գծով կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ, որը վարչապետի անունից լիազորված կլինի ինֆորմացիան կուտակել և վարչապետին օգնել այդ հարցերը լիարժեք համակարգել: Այսպես մենք կունենանք սփյուռքի հետ հարաբերությունների նոր մակարդակ»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հավելեց, որ արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ծառայողական ավտոմեքենաներ, բայց խնայված միջոցները կտրվեն արվեստի զարգացմանը:

«Ընդունված է, որ կառավարման համակարգում լինի 9-11 աշխատողին 1 ղեկավար, իսկ մեր դեպքում 3-5 աշխատողին 1 ղեկավար է բաժին ընկնում:

Ունենք իրավիճակներ, երբ կան օղակներ, բաժիններ, որ ունեն ղեկավարներ, բայց չկան ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Սրա արդյունքում հանդիպում ենք այլ խնդրի: Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում: Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է: Բայց ասել, որ մշակվող օպտիմալացումը փող խնայելն է, սխալ է»,-նշեց նա:

Նա հիշեցրեց, որ քննարկել են նաև Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարությունների միավորման մասին հարցը: Ըստ նրա՝ 2-ն էլ զբաղվում են օրինակ՝ արտահանման կազմակերպման հարցերով:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34