Ստամբուլում ավարտվել է ռուս-ամերիկյան երկրորդ բանակցությունը. այն տևել է 6,5 ժամ

27.02.2025 19:23
587

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​պատվիրակությունների բանակցությունները: Քնննարկման թեմաներից մեկը եղել է դեսպանատների աշխատանքի լիարժեք վերականգնումը։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, այն անցել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում:

Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների։ Սակայն ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ արդյունքների մասին տեղեկատվությունը «այսպես թե այնպես կտրամադրվի»։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Կանադայում ՌԴ նախկին դեսպան, արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Նրա ամերիկյան գործընկերն է եղել պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։

Հանդիպման նախօրեին Սերգեյ Լավրովն ասել է, որ հանդիպումից հետո պարզ կլինի, թե «որքան արագ և արդյունավետ» կարող են զարգանալ ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Ռուսական և ամերիկյան կողմերը նախատեսել են քննարկել դեսպանատների անձնակազմի թիվն ու վիզաների ձևակերպումը, ինչպես նաև դիվանագետների աշխատանքի համար անհրաժեշտ բանկային գործառնությունները:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40