Ստամբուլում կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները. հայտնի է ժամը

15.05.2025 11:49
468

Ստամբուլում ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները մեկնարկելու են ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին):

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ նշելով, որ բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը,  ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը,  պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Այսպիսով, Կրեմլը, ըստ էության, մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը, ով պնդել էր Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում անձնական հանդիպում անցկացնել։

ՌԴ նախագահի աշխատակազմը հրապարակել է Պուտինի կողմից հաստատված Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակության ամբողջական կազմը։

Ռուսական պատվիրակության կազմում են նաև չորս «փորձագետ»՝ պաշտպանության նախարարության, նախագահի աշխատակազմի և ՌԴ արտաքին գործերի նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է Ստամբուլում հանդիպել միայն Վլադիմիր Պուտինի հետ։

Պատասխանելով ուկրաինական պատվիրակության և ռուս ավելի ցածրաստիճան պաշտոնյաների միջև բանակցությունների հնարավորության մասին հարցին՝ նա ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է ցանկացած ձևաչափի», սակայն մանրամասներ չի հայտնել և նշել է, որ առանց նախագահների բանակցությունները արդյունավետ չեն:

Նշենք՝ Մեդինսկին նաև գլխավորել է ռուսական պատվիրակությունը ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Բելառուսում և Ստամբուլում 2022 թվականի գարնանը՝ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։

Դեռևս պարզ չէ, թե ով կարող է Ուկրաինայի անունից մասնակցել բանակցություններին, և, արդյո՞ք, նման խորհրդակցություններ ընդհանրապես տեղի կունենան։

Մայիսի 15-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում նախատեսվում է նաև ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը, որին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Անթալիա է ժամանել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգան։ Նա ասել է, որ հանդիպել է Ռուբիոյի և ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ:

Ինքը՝ Զելենսկին, մտադիր է այսօր Անկարայում բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պատրաստ էր թռչել Ստամբուլ (կամ թուրքական մեկ այլ քաղաք), եթե Պուտինը նույնպես ժամաներ այնտեղ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40