Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը

18.10.2024 13:40
628

Ստամբուլում այսօր` հոկտեմբերի 18-ին, մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հրապարակել է Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների համատեղ լուսանկարը։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։

Միրզոյանը Ստամբուլում նաև երկկողմ հանդիպումներ կունենա:

Վրաստանի արտգործնախարարը չի մասնակցում հանդիպմանը։ «Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմոտով չի աշխատում», - օրերս հայտարարել են Վարաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից և ոչ մեկին՝ պատճառաբելով Ռուսաստանի հետ հակասությունները։ Մոսկվան, իր հերթին, հայտարարել է, որ Թբիլիսիի համար «3+3»-ի դուռը բաց է մնում։

Hewitt Daily New-ը երեկ գրել է, որ հանդիպումն անցկացվելու է Հաքան Ֆիդանի նախագահությամբ։ Քննարկումները կենտրոնանալու են համագործակցության կոնկրետ ծրագրերի վրա՝ բարելավելու տարածաշրջանային փոխգործակցությունն, ավելի լայն ջանքեր գործադրելու տարածաշրջանային կայունության համար։ Ակնկալվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային առանցքային իրադարձությունների շուրջ։

Ըստ Daily Sabah-ի՝ Հաքան Ֆիդանը պատրաստվում է ընդգծել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին, ինչպես նաև Անկարայի և Երևանի միջև կապերի նորմալացմանը։

«3+3» ձևաչափի հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվելու։ Չնայած նախնական տեքստը հրապարակած չէ, բայց, ըստ թուրքական մամուլի, հռչակագրում ենթադրաբար ընդգծվելու է առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու մասնակից երկրների հանձնառությունը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34