Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

19.01.2019 17:27
1176

 Ստամբուլում՝ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց ինչպես ամեն տարի, այսօր՝ հունվարի 19-ին ևս տեղի է ունենում միջոցառում՝ ի հիշատակ 2007 թվականին այդ նույն վայրում պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեծ թվով մարդիկ հավաքվել են այն նույն վայրում, որտեղ 12 տարի առաջ սպանվել է պոլսահայ մտավորականը: Ինչպես ամեն տարի, այսօր ևս բոլորը ցույցի են դուրս եկել պաստառներով, որոնց վրա գրված է. «Չենք հրաժարվի, ախպարիկ», «Հանուն Հրանտի, հանուն արդարության», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս Դինք ենք»:

Միջոցառման մասնակիցների թվում է նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով լուսանկար է հրապարակել և գրել է. «Չենք հրաժարվի, ախպարիկ»:

Դինքի սպանության տարելիցին «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որում ասվում է. «Չեռնք մոռացել «երեխայից մարդասպան դարձնող խավարը, այս երկրի խաղաղության համար քո պայքարի ժամանակ քեզ թիկունքից հարվածողներին ու այդ պարդասպաններին պաշտպանողներին: Քո հիշատակն ապրեցնելու ենք մեր պայքարի մեջ»:

Հրանտ Դինքի սպանության օրը միջոցառումներ են կազմակերպվելու Թուրքիայի մյուս քաղաքներում, ինչպես նաև Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Բելգիայում: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40