Ստամբուլյան կոնվենցիան չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում. Ռուստամ Բադասյան

29.07.2019 14:46
1138

 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի շուրջ ստեղծված արհեստական աղմուկի վերաբերյալ մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Ռուստամ Բադասյանը նշեց, որ միտում է տեսնում իշխանության նկատմամբ բացասական ազդեցություն ձևավորելու:

Մինչ փաստարկներին անդրադառնալը, նախարարը խորհուրդ տվեց քաղաքացիներին ամբողջությամբ ընթերցել կոնվենցիան, որը ամենալավ միջոցն է կոնվենցիայի մասին պատկերացում կազմելու համար:

«Կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության դեպքերի բացահայտման մեխանիզմների ներդրման, դրա դեմ պայքարի գործիքների, ինչպես նաև իրավապահ մարմինների կանանց նկատմամբ բռնության դեպքերում որոշակի աջակցություն ցուցաբերելու մասին է: Կոնվենցիան չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում: Զավեշտալի է խոսել միասեռական զույգերի կողմից որդեգրման իրավունքի ճանաչման կամ նմանատիպ երևույթների մասին»,- ընդգծեց նախարարը:

Ըստ Բադասյանի` կարգավորմամբ չի ճանաչվում որևէ կերպ երրորդ սեռ, որովհետև կոնվենցիայով հստակ տարանջատված են «սեռ» և «գենդեր» հասկացությունները:

«Այս առումով կցանկանայի անդրադառնալ ակնհայտ շահարկումներին, որովհետև դեռևս 2013 թվականի հունիսից, երբ ուժի մեջ է մտել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, «գենդեր» հասկացությունը այդ պահից հայտնի է եղել և մեկնաբանվել է որպես ձեռքբերովի վարքագիծ, հետևաբար այս կոնվենցիայի վավերացմամբ որևէ նոր տերմին Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում չի ներմուծվում: Բնականաբար, հարց է առաջանում, եթե նոր տերմին ներմուծված չի և արդեն կա օրենքի մակարդակում կարգավորում, որտեղ հստակ նշվում են գենդեր բառի իմաստը և նշանակությունը, ապա ովքեր են այն խմբերը, որ ամեն կերպ փորձում են հանրությանը ներկայացնել հայ հասարակության աչքում հայտնի զգայուն թեմաների հակադրության կոնտեքստում: Կարծում եմ, հարցի պատասխանն ակնհայտ է: Եթե մի բանը հայտնի է Հայաստանի իրավական համակարգում և այս կոնվենցիայով որևէ կերպ չի կարգավորում, սակայն շահարկվում է, թե հենց կոնվենցիայով են մտցվելու նման հասկացություններ և ճանապարհ է բացվելու ամուսնությունների օրինականացման կամ երեխաների որդեգրման համար, կարծում եմ, պատասխանը ակնհայտ է»,- եզրափակեց Բադասյանը:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24