«STARMUS VI» փառատոնի շրջանակում ՀՀ ԳԱԱ-ն կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխին

05.09.2022 15:27
946

«STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ): Քըրթ Վյութրիխը հանդես կգա դասախոսությամբ, որին կհաջորդի հարց ու պատասխան:

 Քըրթ Վյութրիխը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շվեյցարիայի Աարբերգ համայնքում: Հիմնական կրթությունը ստացել է Բեռնի համալսարանում՝ մասնագիտանալով քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում։

 Նա իր գիտական հետազոտությունները կատարել է աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում:

 Քըրթ Վյութրիխը հայտնի է գիտական ​​շրջանակներում «խելագար կովի հիվանդություն» սարսափելի հիվանդության առաջացման համար պատասխանատու պրիոնների ուսումնասիրություններով: Պրիոնները մահացու են ոչ միայն անասունների, այլև մարդկանց համար։

 Նա մշակել է միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կենսաբանական մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքը:  Այս հետազոտության համար 2002 թվականին Քըրթ Վյութրիխն արժանացել է Նոբելյան մրցանակի:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40