Ստեփանակերտում բացվել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը

19.05.2023 12:51
1080

Ստեփանակերտի պատկերասրահում նախօրեին բացվել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ բացված ցուցադրությանը ներկայացվել է 40 գեղանկար: Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը մեզ հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ցուցադրությունը թանգարանի վերածնունդն է խորհրդանշում:

Нет описания.

«Շուշիի ցավագին կորուստը, հուսահատվելու, թևաթափ լինելու փոխարեն, մեզ մղեց գործելու և նոր քայլերի: Մենք լծվեցինք դիմակայելու մեր առջև ծառացած մարտահրավերներին: Շուշիի մեր 4 թանգարանում մնացին բազում գեղանկարներ, հանքաքարերի մեծ հավաքածու: Դժվար էր պատկերացնել, թե ինչպես կարելի ամեն ինչ նորից սկսել, բայց համախմբվեցինք ու լծվեցինք աշխատանքի: Թանգարանների հիմնադիր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի աջակցությամբ և նախաձեռնությամբ նորից սկսեցինք գեղանկարների հավաքագրումը: Պատերազմից հետո մեզ հաջողվեց ձեռք բերել 110 գեղանկար»,- ասել է Լ. Գասպարյանը:

Նրա խոսքով՝ շարունակում են ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնել, ինչպես նաև ՀԱԵ Արցախի թեմի հետ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել:

Нет описания.

«Ցուցահանդեսներ են բացվել Ստեփանակերտի Մայր տաճարի ներքնահարկի սրահում, Հացի, Ծովատեղ և Խանցք համայնքներում»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի նշել է, որ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը կորցրել է գրեթե ամբողջ ֆոնդը՝ շուրջ 648 գեղանկարից փրկվել է միայն 80-ը:

Нет описания.

«Այսօրվա դաժան պայքարում մեր մշակույթը, մշակութային ինքնությունը պահպանելը, զարգացնելը բոլորիս պարտքն է, որովհետև մեր տեսլականի՝ ամբողջական Արցախի համար պայքարը ոչ միայն ռազմական, քաղաքական ու տնտեսական դաշտում է, այլև՝ մշակութային ու կրթական»,-ընդգծել է Լ. Հովհաննիսյանը: Շուշիի կերպարվեստի թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը կշարունակվի շուրջ 2 ամիս:

Нет описания.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40