Ստեփանակերտում հնչել է միասնական աղոթք՝ արցախահայության խաղաղ կյանքի համար

02.04.2022 22:54
4353

Այսօր՝ ապրիլի 2-ին, Ստեփանակերտի  Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր  Տաճարում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելու արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի քարտուղար Դավիթ Փաշայանն ասել է, որ, միաբանվելով,միասնական լինելով ու քրիստոնեությունը հասկանալով, մենք կարող են վայելել երանավետ դրախտ  Արցախ աշխարհը։

«Արցախի թեմն այսօր կազմակերպեց ընդհանրական աղոթք` հոգևորաց դասի ու ժողովրդի հետ մեկտեղ։ Աղոթք բարձրացրինք առ Աստված՝ խնդրելու Աստծու օգնականությունը մեր ժողովրդին այս օրհասական պահին  և նրա հովանավորությունը։ Մենք ևս մեկ անգամ հասկացանք, որ պետք է լինենք միասնական, քանզի այսօր այդ միասնականությունը շատ արդիական է։ Ամբողջ ժողովրդով պետք է հասկանանք քրիստոնեությունը, այսինքն՝ սիրենք իրար, սիրենք աստվածային սրբությունը, որով և կպայմանավորվի մեր փրկությունը»,-ընդհանրացրել է Դ. Փաշայանը։

Եկեղեցու հավատավոր Կարեն Դավթյանի խոսքով՝ ժողովուրդը սպասում էր այս միասնական աղոթքի կոչին։

«Ժամանակն է եկել, որ ազգովի ապաշխարենք, գանք եկեղեցի, որն այն առանցքն է, որի շուրջ պետք է պտտվի ամբողջ հայ ազգը։ Մեր գաղափարախոսությունը պետք է լինի հայ առաքելական եկեղեցին»,-նշեց Կ. Դավթյանը։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08