Ստեփանակերտում կայացել է «Հայացք ձմեռնամուտի» գրքի շնորհանդեսը

17.02.2023 14:51
823

Այսօր՝ փետրվարի 17-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է ԱՀ գրողների միության անդամ, արձակագիր, երգահան Դավիթ Միքայելյանի «Հայացք ձմեռնամուտի» գրքի շնորհանդեսն ու հեղինակի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական ցերեկույթ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ, ԲԳԴ, պրոֆեսոր, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, Վարդան Հակոբյանը։

Нет описания.

«Մենք այսօր նշում ենք գրական ընտանիքի կարկառուն ներկայացուցիչներից, իր սերնդի ամենաառաջատար ստեղծագործողներից մեկի՝ Դավիթ Միքայելյանի ծննդյան 70-ամյակը։

Դավիթն, իսկապես, լավ հրապարակախոս է ու երգահան։ Նա իր համեստ տեսակով արժանացել է այն մարդկանց սիրուն ու հարգանքին, ովքեր իր հետ քայլել են նույն ճանապարհով։

Նա գրչի ու ազգի նվիրյալն է»,-մասնավորապես ասել է գրողների միության նախագահը՝ Դ. Միքայելյանին հանձնելով «Գրիգոր Նարեկացի» մեդալ։

«Հայացք ձմեռնամուտի» գիրքը ներկայացնելով՝ հեղինակը նշում է, որ էջերում ամփոփել է արցախյան երեք պատերազմների ժամանակ ունեցած իր զգացումներն ու ապրումները։

«Փորձել եմ ընկալել դաժան փորձությունների միջով անցած մարդկանց ճակատագրերը, նրանց ըմբոստ ոգին, անգամ ողբերգական իրավիճակներում չհուսահատվելու, լույսի շող որոնելու, հայրենի հողը պաշտպանելու և արմատներին հավերժ կառչած մնալու, այն երբեք չլքելու, շենացնելու և զորացնելու կամքի ուժը։ Գրքում տեղ են գտել նաև վերջին տարիներին իմ կողմից տարբեր թեմաներով գրված քնարական ստեղծագործությունները»,-ընդհանրացրել է Դ. Միքայելյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40