Ստեփանակերտում կայացել է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ռուսալեզու գրքի շնորհանդեսը

26.01.2019 23:49
1202

 

Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում այսօր տեղի է ունեցել Արցախի առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ռուասլեզու գրքի շնորհանդեսը:

Գիրքը  պատմում  է  Ռոբերտ  Քոչարյանի  մանկությունից  մինչև  2018  թվականի  օգոստոսն  ընկած   ժամանակահատվածի   մասին:
 
 
«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  Ռոբերտ  Քոչարյանի   տիկինը՝  Բելլա  Քոչարյանը:
Ողջունելով  ներկաներին՝  նա ասել է, որ,  ըստ  իրենց  նախապես  ծրագրած  ժամանակացույցի,  իրականացվում  է  «Կյանք  և  ազատություն»    գրքի  շնորհանդեսը:
 
 
 
«Անկախ   նրանից, որ  Ռոբերտն  այսօր  անձամբ  չէ  իրականացնում  իր  գրքի  շնորհանդեսն  ու  ինքնագիր  թողնում  գրքերի  վրա, սակայն  գիրքն  արդեն  ներկայացրել է  հեղինակի  ասելիքը: Քանի  որ  գիրքը  սկսվում  է   Ռոբերտի՝ Արցախում   անցած  մանկության  և  մեր  անցած    ճանապարհի  պատմությամբ, մենք  որոշել  էինք  առաջինն  այն  ներկայացնել  հենց  Արցախի  հանրությանը:  Այս  գրքով  յուրաքանչյուրն  իր   անցած  ուղու  մի  մասնիկը   կտեսնի, քննության  կառնի  կյանքի  և  ազատության  այն  գինը, որ  վճարել  է  հայ  ժողովուրդը՝ Արցախի, Հայաստանի  և  ողջ   հայության  հարատևման  համար»,-ավելացրել  է   Բ.  Քոչարյանը:
Միջոցառմանը  ներկա  գրքի  խմբագիր  Իրինա  Աբրամովան  պատմել  է թե  ինչպես  է  ծանոթացել   Ռոբերտ  Քոչարյանի  հետ:  Այնուհետև   խոսել  է  իրենց   համատեղ  կատարած   աշխատանքից:
 
 
Ըստ   խմբագրի՝ գրքի  բովանդակությունը  հիմնված  է  Ռոբերտ  Քոչարյանի  կենսագրական  փաստերի  վրա: Գրքի հեղինակը  ներկայացրել  է  հասարակությանը  քիչ  հայտնի  փաստեր  ինչպես  իր  մանկությունից, այնպես  էլ   թե՛  Արցախում, թե՛ Հայաստանում և  թե՛  հետնախագահական   ժամանակահատվածի  վերաբերյալ քաղաքական  գործունեությունից:
 
«Գրքի   վրա  աշխատանքն  անձի ու  պատմական   իրադարձությունների  բացահայտման  մի  անվերջանալի    ճանապարհ  է     հիշեցնում:  Երեք    տարի  տևած  աշխատանքի  արդյունքում  ես  տեսա ու  ճանաչեցի Ռոբերտ Քոչարյանի   անհատին  բազմակողմանիորեն»,-մասնավորապես  ասել  է  Ի. Աբրամովան:
 
Հայ առաքելական եկեղեցու  Արցախի թեմի առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս   Մարտիրոսյանը  ևս    խոսելով  գրքի  հեղինակի  մասին, ասել է, որ   ինքը   Ռոբերտ  Քոչարյանի  հետ  ծանոթ  է  դեռևս 1989  թվականի  մարտին:
 
 
 
«Երկար  տարիներ  շփվել  ենք  և   քննարկել   բազմաթիվ  հարցեր: Ես  եմ  նրան  մկրտել: Մինչ  այսօր    էլ  մենք  լավ  հարաբերությունների  մեջ  ենք: Ես  մեծ  հարգանք    եմ  տածում  նրա  նկատմամբ:  Ռ. Քոչարյանը  10  տարի  եղել  է  ԱՀ   նախագահ, իսկ մինչ  այդ  էլ նա  արցախյան  պայքարի  ընդհատակյա  շարժումն  էր   ղեկավարում:
Շատ  լուրջ, անկեղծ, բարձր հայրենասեր, եկեղեցու  հանդեպ  մեծ    հավատ  տածած  և   բոլորին աջակցող  անհատականություն  է  նա:  Այսօր  նա  մի   փորձության  փուլ  է անցնում: Նա  մարտիկ  է, և  ես  գիտեմ  ու   կասկած  չունեմ, որ  այս  փորձությունը   ևս   Ռոբերտն արժանապատվորեն   կհաղթահարի»,-ընդգծել  է   Արցախի թեմի առաջնորդը:
 
Շնորհանդեսին   ելույթներով  հանդես  են  եկել  նաև  ԱՀ   Ազգային  ժողովի  պատգամավոր  Ժաննա  Գալստյանը, ԱՀ  արդարադատության նախարար  Արարատ  Դանիելյանը, ովքեր   բարձր  են  գնահատել   Ռ.  Քոչարյանի  մարդկային  տեսակը  և  կարևորել  նրա  կյանքի    անցած  ուղին:
 
 
Միջոցառմանը    ներկա  էին նաև   ԱՀ   առաջին  տիկին  Անահիտ  Սահակյանը, ԱՀ նախագահի  աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, պետական  այրեր,  Ռ. Քոչարյանի  հարազատները, զինակից  ընկերենրը  և  այլք:

artsakhpress.am

 

 

«Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակը

21.04.2026 12:29

Հայ Ազգային Կոնգրեսի կոչը

21.04.2026 12:24

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

21.04.2026 12:19

Նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

21.04.2026 11:41

Հույս պետք է դնենք այն մարդու վրա, ում անցած ճանապարհը բոլորին հայտնի է, փոփոխություն բերողը հայկական ամենամեծ կառույցի փորձ ունեցող մարդը կարող է լինել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.04.2026 11:05

«Ոչ ոք խաղ չի խաղում», ԱՄՆ պատվիրակությունն արդեն մեկնել է Իսլամաբադ. Թրամփ

21.04.2026 11:03

Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios

21.04.2026 10:48

Ռուսական զորքերը մարտ-ապրիլ ամիսների ընթացքում վերահսկողության տակ են վերցրել 34 բնակավայր և շուրջ 700 քառակուսի կիլոմետր տարածք ՌՀԳ գոտում. Գերասիմով

21.04.2026 10:44

Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Անահիտ Մանասյանին

21.04.2026 10:39

Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ․ «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Աստղիկ Մատինյան

20.04.2026 23:35

Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը. Ռոբերտ Ամստերդամ

20.04.2026 21:17

Մեր առաջարկը պարզապես տնտեսական ծրագիր չէ. պետության վերակառուցման նախագիծ է. Դավիթ Անանյան

20.04.2026 21:08