Ստեփանակերտում մեկնարկել են ԱՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները

02.09.2018 16:13
1328

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Ստեփանակերտում սկսվել են ավանդական քայլերթով:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  տոնի կապակցությամբ Արցախի մայրաքաղաք է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի և Հայաստանի պետական ու զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների հետ միասին քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
 
Նրաք ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Այնուհետև տեղի է ունեցել ԱՀ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:
 
 
Նշենք, որ, Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված, այսօր Արցախի բոլոր շրջաններում նախատեսված են տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտում կլինի համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ:

artsakhpress.am 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40