Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները. Արցախում այն առաջին անգամ է անցկացվում

16.01.2019 17:17
1107

Ստեփանակերտում մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից կուսակցության ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ, ովքեր հունվարի 16-24-ը կքննարկեն ՀՅԴ նախորդ չորս տարիների գործունեությունը, կորոշեն կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Իսկ ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Բացելով պաշտոնական նիստը՝ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ժողովը գումարվում է խիստ պատասխանատու ժամանակահատվածում, և«Դաշնակցության» 128 տարվա պատմության ընթացքում այն առաջին անգամ է տեղի ունենում Արցախում:

«Ոչ միայն ժողովի ընթացքը, այլ նաև արդյունքը, որդեգրած քաղաքական ուղեգիրն ու ռազմավարությունը լինելու են պարտավորեցնող և ուղենշող: Հուսով եմ, որ հերթական ընդհանուր ժողովը իր ավարտին կարձանագրի ամրության և վճռականության նոր նիշ, կունենա որոշումների ու բանաձևերի այնպիսի փաթեթ, որն ուղեցույց կդառնա առաջիկա տարիների համար, կորդեգրի այնպիսի քաղաքական օրակարգ, որով կերաշխավորվի մեր զույգ պետությունների ներքին ամրությունը և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ունակությունը: 2019 թ.-ի ապրիլին լրանում է «Դաշնակցության» Արցախ վերադառնալու 30-ամյակը: Կանգնած լինելով Արցախի ազատագրման և արցախահայ պետականության վերականգնման ակունքներում՝ անցած 30 տարիների ընթացքում «Դաշնակցության» աշխարհասփյուռ ընտանիքն իր ներուժի զգալի մասը ներդրել է Արցախում: Կյանքում իրողություն է դարձել ««Դաշնակցությունն» ու Արցախը բնական դաշնակիցներ են» կարգախոսը: Մենք լիարժեք գիտակցում ենք, որ Արցախի հաղթանակը մեր հաջողությունների միայն մի փոքր մասնիկն է»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

 Ընդհանուր ժողովին իր օրհնանքի խոսքն է ասել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել կուսակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել, նահատակներ է տվել, կորուստներ է ունեցել, բայց համառորեն մեր ազգային դրոշը փորձել է բարձր պահել: «Հայ Դատի հարցերը միշտ ջանացել եք առաջ տանել: Ունեք ձեր յուրահատուկ մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործում՝ պետականաշինության և քաղաքական ասպարեզնեում, ներդրումների ոլորտում»,- ավելացրել է Արցախի թեմի առաջնորդը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ նշել է, որ արդեն սովորույթի ուժ է ստացել յուրաքանչյուր ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում։

«Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին հաջորդած տարիներից յուրաքանչյուրը, իսկապես, բացառիկ կարևոր ու լարված է եղել մեր ժողովրդի և կուսակցության համար: Մեր երկրի անվտանգության ապահովման և Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հետ որևէ այլընտրանք չունի»,- ասել է Հրանտ Մարգարյանը:

Բացման հանդիսավոր նիստից հետո ժողովի մասնակիցներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուշաքարին:

Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40