Ստեփանակերտում տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմի նահատակների

27.09.2022 14:28
982

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Խաչերթի մեկնարկից առաջ եկեղեցու բակում հավաքվածներին խոսքով է դիմել ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

«Երկու տարիների հեռավորությունից մենք կրկին հավաքվել ենք՝ միասնաբար ոգեկոչելու 44-օրյա պատերազմում նահատակված մեր սրբազան եղբայրների ու քույրերի հիշատակը: Այսօր նաև ուխտի և ուխտի նորոգման օր է: Սուրբ գիրքն ասում է, որ Աստված ապաշխարանքից հետո է միայն ներում: Մենք այսօր չպետք է շտապենք մեր քայլերի մեջ, պետք է լինենք հավասարակշռված ու փորձենք ազգային մեր ներուժը ՝ խաչի օգնությամբ, հավատքի վրա խարսխված և աստվածատուր ազգային մեր շնորհն ի ցույց դնելոն, երկիրը կրկին վերազարթնեցնել և պայծառացնել: Այսօր դեպի մեր հոգին նայելու պահ է և թող յուրաքանչյուրիս համար վերածննդի օր լինի»,- ասել է Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

Այնուհետև հնչել են եկեղեցու կոչնակները, ներկաները Լռության րոպեով հարգել են Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը և միասնական աղոթել, ապա երթով շարժվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40