Ստեփանակերտը հաստատեց ադրբեջանցի դիվերսանտների՝ ռուս խաղաղապահներին շրջանցելու միջոցով, Արցախի Հանրապետություն ներթափանցելու փաստը

06.04.2021 17:33
2076

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաստատում է տարածված լուրերն այն մասին, որ չորս ադրբեջանցի դիբվերսանտներ, Շուշիի մերձակայքում շրջանցելով ռուս խաղաղապահների հենակետը, դուրս են եկել դեպի Արցախի մայրաքաղաք տանող մայրուղի և տանկի հուշարձանի մոտակայքում գտնվող ցուցանակների վրա գրություններ թողել:

InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում Ավանեսյանը նշեց, որ դեպքը մինչ մամուլի հրապարակումները ֆիքսել են ԱՀ իրավապահները և այդ մասին տեղյակ պահել ռուս խաղաղապահներին:

«Յուրաքանչյուր նման դեպք մանրազնին հետաքննվում է, համապատասխան եզրահանգումներ են արվում և ռուս խաղաղապահների հետ հավելյալ միջոցներ կիրառվում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- հավաստեց խոսնակը:
Նա նաև նշեց, որ ցուցանակը պատկանել է այդ վայրում գտնվող և չգործող սննդի օբյեկտին, և այն արդեն հեռացվել է:

Կայքի խնդրանքով Ավանեսյանը նաև անդրադարձավ ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունոսովի կողմից այսօր հնչեցրած այն ենթադրություններին, ըստ որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Շուշի է այցելել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկայի ճանապարհով: «Դա ադրբեջանցի քաղաքագետի ենթադրություն է զուտ: Կարող եմ հավաստել, որ նման բան չկա»,- պնդեց խոսնակը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40