Ստի եւ երեսպաշտության նոր հրավառություն Սյունիքում

14.03.2018 15:55
1655

Մարտի 7-ին մարզ այցելած Կարեն Կարապետյանը, Վահե Հակոբյան քաղաքական ննջեցյալ մարզպետի ձեռքից բռնած, նոր խոստումներ տվեց սյունեցիներին: 

Ահա՝ 2018-ին մարզում նախատեսվում է 52.2 մլրդ դրամի ներդրում:

Կստեղծվի 1077 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ:

Կապանի օդակայանում նախատեսվում է 4.5 մլրդ դրամի ներդրում:

2018-ին Լեռնաձոր բնակավայրում կգործի տրիկոտաժի ֆաբրիկա՝ 100 աշխատատեղով:

2018-ին 4.3 մլն դոլարի ներդրում կկատարվի Խնձորեսկում եւ կստեղծվի 100 աշխատատեղ:

Տաթեւ համայնքում ներդրվելու է 1.7 մլն դոլար, որից 1 միլիոնը՝ 2018-ին՝ ստեղծելով 40 աշխատատեղ:

2018-ին մարզում կստեղծվի երեք սպանդանոց:

2018-ին ինտենսիվ այգիների մակերեսը կավելանա 45 հա-ով:

Գյուղատնտեսության ոլորտում 2018-ին նախատեսվում է 1.2 մլրդ դրամի ներդրում եւ 500 աշխատատեղի ստեղծում:

Մեղրու տարածաշրջանում ջրամբարի կառուցում (ծրագրի նախնական արժեքը` 2.5 մլն դոլար):

2018-ին մարզի առողջապահական ոլորտում վճարովի ծառայություններից՝ 482 մլն դրամ մուտք (19.7 տոկոս աճ 2017-ի համեմատ):

Գորիսի հիվանդանոցում՝ ինվազիվ կարդիոլոգիայի բաժանմունք:

… Մի պահ ընդունենք, որ վարչապետն ու մարզպետն այս անգամ չեն խաբում, բայց…

Մոտ մեկ ամիս հետո հանրապետությունն ունենալու է նոր վարչապետ, նոր կառավարություն՝ միանգամայն նոր ծրագրով ու ռազմավարությամբ: 

Չնայած դրան, մայրամուտ ապրող վարչապետն ու չեղած մարզպետը խոստումներ են տալիս:

Արդյո՞ք կոռեկտ ու ողջամիտ է այդ գործելակերպը, մանավանդ որ իրենց թռիչքի ու վերելքի օրերում նրանց տված խոստումները չեն կատարվել:

Ներող եղեք, բայց մի տեսակ մանկական խաղի տպավորություն է թողնում այդ ամենը: Մի տարի հետո էլ կասեն՝ դե ինքը վարչապետ չի եղել, Վահե Հակոբյանն էլ Հայաստանից փախել է, դրա համար էլ խոստումները չեն կատարվել, թող նոր վարչապետն ու նոր մարզպետը կատարեին:

Այսինքը՝ կարեւորն այս պահին մարդկանց խոստումներով կերակրելն է, Սյունիքով մտահոգ վարչապետի եւ մարզպետի կենդանության մասին պատրանք ստեծելը, իսկ հետո…

Տա Աստված, որ սխալ լինենք մեր դիտարկումների մեջ:                                                                       

                                                                        ***

Անկեղծորեն ու ափսոսանքով խոստովանենք՝ վարչապետի սյունիքյան վերջին այցից ու մարզպետի ելույթը լսելուց հետո մարզի իրական կացության մասին շատերիս պատկերացումներում շիլաշփոթն ավելի խորացավ:

Ընդամենը մի քանի օրինակ, որոնք, ցավոք, ավելի են աղավաղում եւ ոչ ստույգ դարձնում պատկերը:

Նախ՝ Սյունիք-Իրան հարաբերությունների մասին, որը, ըստ վարչապետի, մեր «ֆիշկաներից» մեկն է:

Ոչինչ, որ մեկ տարի առաջ տված խոստումը՝ մարզում արտադրվող բրդի իրացման խնդիրն Իրանում լուծելու վերաբերյալ, չի կատարվել: 

Ոչինչ, որ հայ-իրանական առեւտրաշրջանառությունը 2017-ի համեմատ չի ավելացել, թեեւ վարչապետը խոստացել էր տարեկան (առանց էներգետիկայի) 50-57 մլն դոլարի հասնող առեւտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի:

Ո՞ւր մնաց «ֆիշկան»…

Խոսում ենք Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին, բայց շրջանցում իրողությունը, որ Մեղրիում թղթի վրա մի ազատ գոտի էլ ստեղծվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ, որ Մեղրիում թղթի վրա մի սահմանամերձ շուկա էլ ստեղծվել էր լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրերում:

Գոնե այս մեկը չմնա թղթի վրա…

Մարտի 7-ի գորիսյան խորհրդակցությունում պատկառելի տեղ հատկացվեց (միայն խոսքերով) գյուղատնտեսությանն ու գյուղապահպանությանը, բայց ոչ մի բառ այն մասին, որ  իր վարչապետության ընթացքում, մարզպետի անբանության շնորհիվ, Սյունիքում 13 հազար հեկտարով պակասել է աշնանացանը եւ քարտեզից ջնջվել Գորիսի տարածաշրջանի Քաշունի գյուղը:

2017-ի ընթացքում (ըստ մարզպետի նախորդ ելույթների) Կապանի օդակայանում ներդրվել է 2.5 մլն դոլար, իսկ 5.5 մլն դոլարով ձեռք բերվել ինքնաթիռ: Հիմա էլ ասում են՝ 2018-ին օդակայանում նախատեսվում է 4.5 մլրդ դրամի ներդրում:

Նախ՝ պարզ չէ 8 մլն դոլարից բացի (որ իբր ներդրվել է 2017-ին) եւս 4.5 մլրդ դրամ ներդնելու նպատակահարմարությունը: Թե՞ դա 2017-ին ցույց տված ներդրումը (եթե, իրոք, ներդրվել է) մեկ անգամ եւս (2018-ին) ներդրում ձեւակերպելու վահեհակոբյանական հնարամտություն է:

Մյուս կողմից՝ իսկապե՞ս մի անավարտ սպասասրահի համար, որը, բազմաթիվ փորձառու մասնագետների կարծիքով մի քանի տասնյակ հազար դոլար կարող է պահանջել առավելագույնս, 2.5 մլն դոլար է դրվել եւ դրվում:

Շատերին հետաքրքիր մի հարց եւս՝ արդյո՞ք աշխարհի բոլոր օդակայաններն են շահագործվելու համար սեփական ինքնաթիռ ձեռք բերում, չէ՞ որ օդակայան ունենալը մեկ բան է՝ կոնկրետ առաքելությամբ, թռիչքներ իրականացնելն ու փոխադրումներ կատարելը՝ մեկ այլ բան՝ բոլորովին այլ առաքելությամբ: Ասել է թե՝ արժե՞ր 5.5 մլն դոլար, մեր նեղ օրերում, ուղղել ինքնաթիռ ձեռք բերելու համար: Թող էլի գործարկենք օդակայանը, որ իսկապես անհրաժեշտ է, թող էլի թռիչքներ վերսկսենք…

Եթե իսկապես Կապանի օդակայանը պահանջված է, ուրեմն եւ գրավիչ պիտի լինի փոխադրումներ իրականացնող յուրաքանչյուր ավիաընկերության համար: Այդ դեպքում Կապանում սեփական ինքնաթիռ ունենալն անիմաստ կլինի: Իսկ եթե հույս ենք դնում սեփական ինքնաթիռի վրա, ուրեմն ի սկզբանե խոստովանում ենք, որ Կապանի օդակայանը գրավիչ չի լինելու բիզնեսի առումով…

Վարչապետի կառավարման շրջանում, Սյունիքի մարզպետի ջանքերով, գրեթե կազմալուծվեց Սիսիանի հիվանդանոցի գործունեությունը, բայց Կարեն Կարապետյանը մարզի առողջապահական համակարգին գոհություն է հայտնում:

Վարչապետը կրթության ոլորտում կատարվածը նույնպես գնահատում է արդյունավետ՝ ընդամենը նկատի ունենալով (ըստ պաշտոնական տեղեկատվության), որ մարզի բոլոր դպրոցներում դասավանդում են ֆիզկուլտուրա, օտար լեզուներ: 

Հետաքրքիր է՝ կա՞ Հայաստանում մի դպրոց, որտեղ չեն դասավանդում ֆիզկուլտուրա եւ օտար լեզուներ:

Մեղա Աստված, իսկապե՞ս վարչապետը տեղյակ չէ, որ տասնամյակներ շարունակ Սյունիքի հանրակրթական դպրոցներում ըստ պատշաճի դասավանդել են ֆիզկուլտուրա, օտար լեզուներ:

Գորիսյան խորհրդակցությունում եւս մեկ անգամ կարեւորվեց պիցցայի՝ 5 աշխատատեղով արտադրամասի ծնունդը, կապանյան ինչ-որ խանութի բացումը, բայց չկարեւորվեց մարզի տասնյակ գյուղերի հոգեվարքը, որ առավել ցայտուն է երեւում համայնքների բռնի խոշորացումից հետո:

Վարչապետը չկարեւորեց նույնիսկ մարզի բնապահպանական ամոթալի վիճակը, որն իր կառավարման ընթացքում ավելի է վատացել. Լիճք գյուղի մերձակայքում Քաջարանի կոմբինատի ավերածությունները՝ ահավասիկ:

Վարչապետն անկարեւոր համարեց իրողությունը, որ իր կառավարման ընթացքում նվազել է Սյունիքի բնակչության կենսամակարդակը, մեծացել աղքատության նիշը, ավելացել արտագնա աշխատանքի մեկնողների թիվը…

Մարզպետը զեկուցում է, թե 2017-ին 573 հիմնական աշխատատեղ է ստեղծվել մարզում:

Պաշտոնական վիճակագրության մեջ չենք գտնում այդ թիվը:

Գոնե ուշացումով կարո՞ղ է տեղեկացնել, թե կոնկրետ որտեղ են ստեղծվել այդ աշխատատեղերը եւ ինչ կապ ունի մարզպետն այդ ամենի հետ:

Մարզպետը շրջանցել է միայն կազինոյի հարցը, Մեղրիում 22 հարկանի շենք կառուցելու խոստումը: Ի դեպ, վերջին ելույթներում խուսափում է խոսել այդ մասին, ինչը զարմացնում է. առանց կազինոյի, առանց 22 հարկանի շենքի ինչպե՞ս է մարզպետը կյանքի կոչելու Սյունիքը պարսիկների համար զվարճանքի վայր դարձնելու իր անբարո երազանք-խոստումը:

Եվ, այդուհանդերձ, վարչապետը հպարտ կեցվածք ընդունած ինչ-որ անստույգ թվեր է շաղ տալիս մարզպետի ձայնակցությամբ, ինչ-որ գաղափարներ հռչակում:

Բայց մենք չենք զարմանում ու նորից ենք ուզում ճշտել՝ վարչապետն ի՞նքն է կամենում, որ իրեն խաբեն ու իրականությունն աղավաղեն, թե՞ մարզպետն է իր նախաձեռնությամբ խաբում հանրապետության կառավարության ղեկավարին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21