«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բողոքի ակցիան ավարտվեց. վաղն առավոտյան քայլերթով կգնան նախարարություն

27.07.2018 23:10
1236

Եթե առողջապահության նախարարը ընդառաջ չի գնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի բուժաշխատողների բողոքին, ապա մենք վաղը՝ հուլիսի 28-ին ժամը 10։00–ին ԲԿ–ից քայլերթ կանենք դեպի կառավարություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ:

«Հնարավոր է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի չներկայանալու պատճառը նույն առողջական խնդիրն է, որը նա որպես պատճառ բերել է բանակից խուսափելու համար։ Պարզվում է՝ ձեր ստուգողը ինքն  էլ ստուգման կարիք ունի»,–հայտարարեց Ֆարմանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ժամանակն է արձանագրել, որ առողջապահության նախարարը ցանկություն չունի լսելու եւ հանդիպելու բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետ. «Ես առաջարկում եմ մեր գործողությունների հետեւյալ ծրագիր՝ առողջապահության նախարարը բավարար ժամանակ ունի հասկանալու խնդրի բոլոր հանգամանքները եւ հանդես գալու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման նախաձեռնությամբ, քանի դեռ դա չի եղել, մեր կոչն է բուժհանրության ձայնը միացնել ընդդեմ առողջապահության նախարարի կամայականությունների։ Ուստի բոլորով վաղը՝ ժամը 10։00–ին հավաքվում ենք այստեղ, բոլորս քայլով կգնանք նախարարի մոտ արտահայտելու մեր բողոքը եւ կառավարության ուշադրությունը այս խնդրի վրա հրավիրելու, ինչպես նաեւ ցույց տալու, որ բժիշկը հանցագործ չէ, նա բուժում է մարդուն»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել, որ մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ: Ակցիային են միացել ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը: 

Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անձնակազմը Change.org կայքում  ստորագրահավաք – արշավ է սկսել «Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նախարարի կամայականություններից» վերնագրով:

«Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, եւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»,-ասված է հայտարարությունում:

news.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40