Սուրբ Հարության տոնախմբությունը Կապանում

20.04.2025 23:19
898

Ապրիլի 20-ին Կապանում մեծ շուքով և տոնախմբությամբ նշվեց Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի». «Մեզ և ձեզ մեծ ավետիս»,-խոսքերով վաղ առավոտից հավատավոր ժողովուրդը միմյանց ողջունելով շտապում էր եկեղեցի։

Համաձայն ավանդույթի, Սուրբ Զատկի տոնի առթիվ, և՛ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ հոգևոր հովիվ տեր Խաչատուր Հայրապետյանի և՛ Վահանավանքի վանական համալիրում՝ հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Իսկ նախընթաց երեկոյան կատարվել էր Ճրագալույցի Սբ․ Պատարագ և դրանով ավարտվել էր Մեծ Պահքի շրջանը: Պատարագին ներկա էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչքավոր Գրիգորի Փարսյանը։

Քահանայի օրհնությունից հետո եկեղեցու բակում՝ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը տաղավարներում կազմակերպել էր Զատկի սեղանի գլխավոր խորհրդանիշ՝ հավկիթների հյուրասիրություն: Միջոցառումը շարունակվել է համայնքում գործող պարային համույթների՝ մեկը մյուսից տարբերվող պարային կատարումներով և Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի սաների կատարմամբ ներկայացված Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթի բեմականացումով։

Տոնական օրն ամփոփվել է «Kami Friends» խմբի վառ էմոցիաներով լի համերգային ծրագրով, որին զուգահեռ ներկաները հնարավորություն են ունեցել շրջել ցուցահանդես-վաճառքի տաղավարներով և ծանոթանալ շնորհաշատ կապանցիների ներկայացրած յուրատեսակ արտադրանքին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40