Սուրեն Պապիկյանը բացառում է ընտրությունների ժամանակ մարզպետների կողմից «ձայներ ապահովելը»

31.05.2018 17:48
1452

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ հետայսու մարզպետները ընտրությունների ժամանակ «ձայներ ապահովելու» գործառույթ չեն կատարելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ մարզպետն ունի օրենքի գերակայություն ապահովելու դերակատարում եւ չպետք է որեւէ կերպ ներգրավված լինի ընտրական գործընթացում: 

Անդրադառնալով նոր նշանակումներին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ևս կլինեն մարզպետներ, բայց այս պահին չցանկացավ անուններ վկայակոչել: «ԲՀԿ-ից մարզպետներ կլինեն, առաջիկայում կհստակեցվի, թե որ մարզերում»,-ասաց նախարարը: Պատասխանելով հարցին, թե ըստ ինչ արժանիքների են ընտրվել վեց մարզերի մարզպետները՝ նախարարը ասաց. «Հիմքում դրել ենք այդ մարդկանց՝ այսօրվա նոր Հայաստանի տեսլականին համապատասխանությունը, իրենց անցած քաղաքական ճանապարհը, կրթական ու մյուս արժանիքները»: Հետո ավելի մանրամասնեց, որ նորանշանակ մարզպետները չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, զբաղվել գործարարությամբ: «Պաշտոնյան այսուհետ պետք է իմանա, որ իր դերակատարումն օրենքով սահմանված կարգով իր պարտավությունները կատարելն է»,-հավելեց նախարարը:

Հարց հնչեցվեց, որ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը գործարար շրջանակից է, որին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդ մասին ինքը տեղեկություն չունի:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12