Սվաջյանը Փաշինյանի տգետների՞ց է, թե՞ փաստերը կամ ագրարայինի ընդունելության արդյունքերը խեղաթյուրող

11.04.2025 22:30
677

Վերջերս մի միջոցառման ժամանակ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, անդրադառնալով ագրարային համալսարանին, բառացի նշել էր. «Այս ուսումնական տարվանից նաև ագրարային համալսարանում ներդրվել է գերակա մասնագիտությունների շրջանակում բարձր կրթաթոշակը, որտեղ ուսանողները շուրջ արդեն 12 անգամ, կամ մի փոքր ավելի ավել բարձր կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունեն, որն արդեն իսկ այս տարվա ընդունելության ցուցանիշների վրա ազդեցություն ունեցել է»:

Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող սույն բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե այն, մեղմ ասած, համապատասխաներ իրականությանը:

Նախ հայտարարության առաջին մասի մասին:

Փոխնախարարը գերակա մասնագիտություններում սովորող ուսանողների 70,000 դրամ կրթաթոշակը համեմատում է 5,000 դրամ կրթաթոշակների հետ: Տիկի՛ն Սվաջյան, 70,000-ը նախ բաժանվում է 5,000-ի և ստացվում է 14: Սակայն այս մտքի զավեշտն այն է, որ արդեն 2 տարի ընդունված ուսանողները չեն ստանում 5,000 դրամ կրթաթոշակները, և թե ինչ նպատակով է 70,000 դրամ կրթաթոշակը պաշտոնյան համեմատում գոյություն չունեցող կրթաթոշակի հետ, ուղղակի անհասկանալի է: Հավանաբար, բարձրագույն կրթության ոլորտը համակարգող տիկին փոխնախարարը տեղյակ չէ, որ հանրապետությունում շուրջ երկու տարի չի գործում 5000 դրամ կրթաթոշակների համակարգը:

Այժմ փաստերի խեղաթյուրման մասին: Տիկին փոխնախարարը նշում է, որ բարձր կրթաթոշակները այս տարվա ընդունելության քննությունների ցուցանիշների վրա ազդեցություն են ունեցել: Կարծում ենք, որ Սվաջյանի խոսքը վերաբերում է ԴՐԱԿԱՆ ազդեցությանը:

Yerkir.am-ը ներկայացնում է միասնական ընդունելության քննությունների արդյունքում  անցած և այս տարի ագրարային համալսարանի առկա բակլավրիատ ընդունված դիմորդների քանակն ըստ գերակա ճանաչված ագրարային մասնագիտությունների`

1. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ – 2023 թ. - 0, 2024 թ. - 0,

2. Ճշգրիտ գյուղատնտեսություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,

3. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա – 2023 թ. - 0, 2024 թ. - 0,

4. Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր – 2023 թ. - 0, 2024 թ. - 4,

5. Ագրոէկոլոգիա– 2023 թ. - 0, 2024 թ. - 0,

6. Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 1,

7. Սննդամթերքի անվտանգություն – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,

8. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում– 2023 թ. - 0, 2024 թ. - 0,

9. Ջերմատնային ագրոտեխնոլոգիա – 2023 թ. - 0, 2024 թ. - 2,

10. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 0,

11. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 0,

12. Անասնաբուժություն – 2023 թ. - 1, 2024 թ. - 1,

13. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 2023 թ. - 2, 2024 թ. - 0,

14. Բույսերի պաշտպանություն – 2023 թ. - 2, 2024 թ. - 0,

15. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 2023 թ. - 4, 2024 թ. - 1,

116. Պարենամթերքի տեխնոլոգիա – 2023 թ. - 6, 2024 թ. -2,

ԸՆԴԱՄԵՆԸ՝ – 2023 թ. - 17, 2024 թ. – 15:

Ահա սա է ձեր բարեփոխումների իրական պատկերը, տիկի՛ն Սվաջյան: Ի դեպ, 15-ը ավելի քիչ է, քան 17-ը:                                                                             

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12