Սվետլանա Տիխանովսկայան պատրաստվում է իրեն Բելառուսի նախագահ հռչակել․ մամուլի խոսնակ

17.08.2020 10:10
2990

Բելառուսում ընդդիմությունից նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարություն է պատրաստում, որում իրեն երկրի նախագահ է հռչակելու, այս մասին գրում է լեհական Rzeczpospolita հրատարակությունը՝ հղում տալով թեկնածուի մամուլի քարտուղար Աննա Կրասուլինային։ 

Նշվում է, որ ընդդիմադիր թեկնածուի շտաբում հույս ունեն, որ արևմտյան երկրներն իրենց աջակցությունը կհայտնեն և նրան որպես պետության ղեկավար կճանաչեն։ 

Տիխանովսկայայի աջակիցները խոսել են նաև Բելառուսի քաղաքներում խաղաղ ցույցերի զանգվածային բնույթի մասին և ընդգծել, որ դաժան կերպով դրանք ցրելն այլևս երբեք չպետք է կրկնվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմության թեկնածու Տիխանովսկայան երկրում իշխանության փոխանցման համար Համակարգող խորհրդի ստեղծում է նախաձեռնել և եվրոպական երկրներին կոչ արել օգնել բելառուսական իշխանությունների հետ երկխոսության կազմակերպման հարցում։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40