ՍՅՈՒՆԻՔԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

06.03.2023 12:01
1560

Մարտի 5-ի վաղ առավոտվանից Երկրապահ կամավորականների միության Գորիսի կենտրոնավայրը մարդաշատ էր: Այդտեղ էին Արցախյան բոլոր ազատամարտերի մասնակից երկրապահ կամավորականները, ովքեր մեկ ամսից ավելի է, ինչ կլիմայական բարդ պայմաններում իրենց սրբազան պարտքը կատարեցին հայրենիքի հանդեպ՝ անառիկ պահելով Սյունյաց սահմանները:

ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, ԵԿՄ Գորիսի մասնաճյուղի նախագահի պաշտոնակատար Կառլեն Արշակյանը, Սյունիքի պատանի երկրապահների միության նախագահ Արթուր Հովսեփյանը՝ բազմաթիվ կամավորականների և պատանի երկրապահների հետ, Հայոց եռագույնով և ԵԿՄ դրոշով քայլերն ուղղեցին դեպի Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթական ուսումնական հաստատություն, որի շքամուտքում փակցված է Սպարապետի հարթաքանդակ-հուշաքարը: Նրանք ծաղիկներ դրեցին Սպարապետի հուշաքարի առջև:

ԵԿՄ Սյունիքի կառույցի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը ներկայացրեց երկու ուշագրավ միջադեպ: Չորս տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, մի խումբ երկրապահների հետ Գորիսից ուղևորվեցին Երևան՝ Եռաբլուր և Արարատ՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և 1999 թ. հոկտեմբերի 27-ի մյուս զոհերի հիշատակին:

Սյունիքի երկրապահ կամավորականները Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում տեսան իրենց ծանոթ՝ թուրքական արտադրության այն ինքնաձիգը, որը 1992 թ. մայիսին, Տեղ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի մի խումբ մարտիկների կողմից (Մելիքսեթ Պողոսյանի հրամանատարությամբ), ադրբեջանական «Թուրուսի խութ» բարձունք-կրակակետի լռեցման փայլուն գործողության շնորհիվ առգրավել էին թշնամուց: Այդ հերոսական դրվագից կարճ ժամանակ անց, Մելիքսեթ Պողոսյանն ադրբեջանցիների ձեռքից առգրավված թուրքական ինքնաձիգն անձամբ նվիրեց Վազգեն Սարգսյանին, և ահա այդ զենքը Սպարապետի թանգարանում է:

Մելիքսեթ Պողոսյանն այնուհետև ասաց. «Իմ ղեկավարած զորամասի հաջողություններով անչափ շատ էր ուրախանում Սպարապետը: Երբ Սիսիանի Նորավանում նշանակվեցի նորաստեղծ տանկային գումարտակի հրամանատար, ինձ խիստ հրահանգեց՝ շուտափույթ սովորել տանկ վարել և կարողանալ մարտական անվրեպ կրակով խոցել թիրախները: Կարճ ժամանակում Սպարապետի ներկայությամբ ոչ միայն անկաշկանդ տանկային մանևրներ էի կատարում և խոցում տանկային թիրախները, այլև ստուգումների ու զորավարժությունների արդյունքում՝ իմ հրամանատարությամբ գործող առանձին տանկային զորամասը մարտական պատրաստության բարձր գնահատականի արժանացավ:

Մի անգամ Սպարապետը զանգահարեց և ասաց՝ «Այսինչ օրը, այսինչ ժամին «Տագնապ» ազդանշանով տանկերը պետք է դուրս գան ռազմերթի: Որոշված օրը, որոշված ժամին զորամաս այցելեցին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Կարճատև անկաշկանդ զրույցից հետո, Սպարապետն ինձ հետ առանձնացավ և սիրտը բացեց. «Ես ու պարոն Դեմիրճյանը հզորագույն Հայաստան ենք կառուցելու, ու այդ գործում դու և քեզ նմաններն օգնելու են մեր հայրենիքի հզորացմանը: Գիտե՞ս, երեկ պարոն Դեմիրճյանը, որին հարգում եմ ծնողիս պես, զարմացրեց իր հոռետեսությամբ՝ ինչու՞ է երկիրս այս վիճակում… Հավատա, ցնցվեցի, չէ՞ որ ես ու իմ համախոհները, ողջ հայ ժողովրդով միասին, ստեղծեցինք ամուր բանակ: Կարեն Սերոբիչը կրկին չէր հանդարտվում՝ ինչու՞ է երկիրն ամայանում, ինչու՞ է մեր ունեցվածքը փոշիանում… Մելո, գիտե՞ս՝ ինչ ասացի. «Պարոն Դեմիրճյան, վաղը մենք կտեսնենք մի բան, որից հետո Դուք կփոխեք ձեր պատկերացումները…»:

Այն, ինչ տեսան Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը մեր զորամասում, սպասվածից վեր էր՝ բոլոր տանկերի անխաթար գործարկում, տանկային շարասյան փայլուն ռազմերթ, մարտական խնդրի գերազանց կատարում, իրենց գործին գիտակ՝ տանկային փայլուն անձնակազմեր… Վազգենի աչքերն ուրախությունից փայլում էին: Դեմիրճյանը չդիմացավ, արտասվեց… Գրկեց Սպարապետին, գրկեց ինձ, ու ասաց. «Իսկապե՜ս...»:

Վաչե Մկրտչյան

 

 

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19