ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2020 09:45
1519

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի՛ զինվորներ, սպաներ, բարձրաստիճա՛ն սպաներ, սիրելի՛ ազատամարտիկներ
Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս ազգային հպարտության զգացում պարգեւող այս տոնի՝ Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ։

Բանակի տոնը թե՛ մեզ, թե՛ հաջորդ սերունդների համար մարմնավորում է մեր պետության ուժն ու հայ զինվորի բազկի զորությունը, սերն ու նվիրվածությունը հայրենիքի հանդեպ:
Մեր շնորհակալությունը՝ Հայոց բանակի կառուցման գործում ներդրում ունեցողներին․ նրանցից շատերն այսօր էլ մեր զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց փորձն ու հմտությունները, գիտելիքներն ու ոգին փոխանցել նորակոչիկներին, մեր խոնարհումը՝ այն հերոսացած անուններին, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց շարունակում են ոգեշնչման աղբյուր լինել նոր սերնդի համար։

Հայրենիքի սիրելի՛ պաշտպաններ, մաղթում եմ, որ այլեւս չլինեն պատերազմներ, եւ ձեր ծառայությունները հայրենիքին մատուցեք խաղաղ պայմաններում։ Առողջություն, ամուր ոգի, անվտանգ ծառայություն եւ մասնագիտական նոր բարձունքներ եմ ցանկանում ձեզ, երջանկություն եւ ընտանեկան ջերմություն։

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց հաղթանակած բանակ: 

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26