ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.08.2019 14:14
1475

Սիրելի՛ կապանցիներ

Սյունիքի մարզկենտրոնն այսօր նշում է իր տոնը, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ 
Կապանի օրը տոն է ե՛ւ այստեղ ծնվածների, ե՛ւ նրանց համար, ովքեր ապրում ու աշխատում են այստեղ՝ նպաստ բերելով նրա շարունակական զարգացմանը։

Քաղաքն՝ իր պատմությամբ, ավանդույթներով, ձեռքբերումներով ու ապագային միտված ծրագրերով կերտում են իր բնակիչները, ուստի, ձեր սերն ու ջերմությունը նրա հանդեպ թող օգնեն լիարժեք դարձնելու այս տոնը։

Կապանը, որը հերոսական դասեր տալով անցել ու վերապրել է պատերազմ, բուժել իր վերքերը, սկսել նոր ծնունդ ու առաջընթաց, օր օրի առավել կանչող է դառնում, եւ արագ փոփոխվող մեր աշխարհում, մաղթում եմ, որ քաղաքն այդ ճանապարհին արդիականի հետ մեկտեղ պահպանի լավագույն արժեքներն ու ավանդույթները, համատեղվեն ավագ սերնդի աշխատասիրությունը, փորձն ու պրոֆեսիոնալիզմը եւ երիտասարդների պրպտող ակտիվությունը, եռանդն ու առաջադեմ նորարարությունը։

Ամեն բնակավայրի առանձին պատմություններից է կերտվում Հայոց միասնական պատմությունը, որում միշտ իր ուրույն դերն ու տեղն է ունեցել Կապանը՝ այսօր էլ մնալով անառիկ ամրոց՝ հայոց սահմանի համար եւ հենասյուներից մեկը երկրի տնտեսության համար։

Շնորհակալությո՛ւն բոլոր նրանց, ովքեր ամուր պահելով այս հողը՝ փոխանցել են ներկաներին, նրանց, ովքեր կառուցել են արդեն ներկայիս քաղաքը, ովքեր շարունակում են հաստատուն ապրել, արարել այստեղ ու ստեղծել իրենց զավակների ապագան։

Իսկ Կապանի կյանքում ամեն դրական փոփոխություն պիտի լինի բոլորիս համատեղ ջանքով, նվիրվածությամբ ու սիրով։

Թո՛ղ որ հետագայում՝ ամեն տարի քաղաքի օրը նշելիս՝ Կապանն ու նրա բնակիչները հպարտանալու նոր առիթներ ունենան՝ գրանցված ձեռքբերումների համար։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սյունյաց մարզկենտրոնի տոնը՝ բարօրություն, խաղաղություն ու սեր եմ մաղթում բոլորիդ օջախներին ու միասնական տանը՝ Կապանին։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

 

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50