ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

05.10.2022 10:14
1115

Սիրելի՛ ուսուցիչներ

Մանկավարժական աշխատանքի սիրելի՛ վետերաններ

Հոկտեմբերի 5-ը ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորանքներ, երախտագիտության ու գնահատումի խոսքեր ասելու օր է․ գիտեմ, որ մեր ժամանակներում նման առիթներն ավանդական տոնական օրերից տարբերվում են․․․ Գիտեմ, որ հատկապես Սյունիքում շատերիդ միտքը և ուշադրությունն առօրյա ուսումնական գործընթացից զատ սևեռված է հայրենիքի անվտանգությանը, նրա պաշտպանությանը, ձեր աշակերտների համար՝ խաղաղություն, դեռ երեկվա սաների համար անփորձանք ծառայություն փափագելով։ Ուստի, սա հենց այն օրն է, երբ որ ձեզ, սիրելի՛ մանկավարժներ, պարտավոր ենք ասել՝ շնորհակալություն հայ զինվորի դաստիարակության, նրան կրթելու համար, նրա մեջ հայրենասիրություն, ուժեղ կամք ու ոգի ներշնչելու համար։

Ձեր աշակերտներից շատերը, որ նոր են դպրոցին հրաժեշտ տվել, արդեն իսկ հերոսության օրինակներ են․ հաճախ պատմեք նրանց մասին մեծացող սերնդին։

Շնորհակալություն նաև նրա համար, որ կարողանում եք ճիշտ արձագանքել ու հարմարվել անկանխատեսելի դժվարություններին, եթե դա սերունդ կրթելու նպատակի համար է։

Շնորհավորելով բոլորիդ Ուսուցչի տոնի կապակցությամբ՝ ամենից առաջ ցանկանում եմ խաղաղություն, թո՛ղ որ ոչինչ չխաթարի ձեր բնականոն աշխատանքը։

Խնդրում եմ՝ անկախ դասերի կազմակերպման ձևից ու օրվա խնդիրներից, ամենայն պատասխանատվությամբ և նվիրումով շարունակել ձեր առաքելութունը, որովհետև կիրթ, ուսյալ, գրագետ, սթափ մտքով սերունդն է ապահովելու Հայաստան երկրի ուժեղացումը։

Մանկավարժական իմաստնությո՛ւն, մասնագիտական նորանո՛ր հաջողություններ, ծրագրածի իրականացո՛ւմ ու բարեկեցությո՛ւն՝ բոլորիդ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12