ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՍԻՍԻԱՆ

29.10.2018 14:32
1562

Շարունակելով ճանաչողական այցերը մարզի համայնքներ՝ հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եղավ Սիսիանում:
Մարզպետը նախ այցելեց Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, եւ նախկինում ծրագրված միավորման կասեցումից հետո այստեղ իրավիճակը դեռեւս չի կայունանում, ու  կազմակերպության առողջացման համար  գործընթացներ պետք է իրականացվեն:
Կոլեկտիվի եւ տնօրենության հետ հանդիպման ժամանակ Հ.Պողոսյանը քննարկեց  ԲԿ-ում ստեղծված իրավիճակի պատճառներն ու խնդիրների հաղթահարման տարբերակները: Բժշկական կենտրոնը ֆինանսական մեծ պարտքեր է կուտակել, առկա է նեղ մասնագետների խնդիրը, սարքավորումները շատ հին են, իսկ շենքային  պայմանները որոշ մասնաշենքերում անմխիթար են... Այս ամենը, բնականաբար, նաեւ զինվորական հոսպիտալի հետ մրցակցության համատեքստում է, եւ ճգնաժամից դուրս գալու առաջիկա քայլերից մեկը օպտիմալացումն է: Բուժքույրերի հաստիքների կրճատում է սպասվում, եւ խոսվեց այն մասին, թե ինչպես պետք է այդ ամենը հնարավորինս անցավ ու առանց  սոցիալական լուրջ հետեւանքների կազմակերպել: Այդ տարբերակները դեռեւս քննարկվում են կոլեկտիվում, ու անձնակազմը  միասնական կարծիք չունի...
Բժիշկները եւս, ԲԿ-ի ներկա վիճակը հաղթահարելու ուղիների մասին  իրենց մտահոգություններն ու կարծիքները ներկայացրեցին մարզպետին:
Հունան Պողոսյանը, փաստելով, որ օպտմալացումն անխուսափելի է, հորդորեց կրկին քննարկել դրա ուղիները կոլեկտիվում եւ  միասնական  հայտարարի գալ եւ,  ի վերջո, հասնել գլխավոր նպատակին. «Հիվանդը պետք է գոհ հեռանա այստեղից...»:
Մարզի ղեկավարը շրջեց նաեւ կենտրոնի մասնաշենքերում, ծանոթացավ պայմաններին ու սարքավորումներին. այստեղ միայն մասնակի նորոգումներ են կատարվել շենքը հիմնանորոգման ու կահավորման  կարիք ունի, իսկ սարքավորումները չափազանց հին են...  
Օրվա 2-դ կեսին Սյունիքի մարզպետը հանդիպեց Սիսիան  համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ու համայնքապետարանի աշխատակազմի հետ, ծանոթացավ աշխատակիցներին, յուրաքանչյուր  բաժնի գործառույթներին, հետաքրքրվեց սեփական եկամուտների կատարման ընթացքով ու ցուցանիշներով, համայնքի առաջնահերթ  խնդիրներով:  
Ինչպես մյուս համայնքներում, այստեղ եւս մարզի ղեկավարը ներկաներին ծանոթացրեց իր աշխատանքային սկզբունքներին, դիրքորոշումներին, ակնկալիքներին՝ ՏԻՄ-ից եւ համայնքային ծառայողներից: Կարեւորելով աշխատակիցների կատարողական կարգապահությունը եւ անձնական մեծ պատասխանավությունը՝ Հունան Պողոսյանը նշեց, որ համայնքապետարաններն ու մարզպետարանը  պետք է աշխատեն որպես մեկ միասնական թիմ՝ հանուն Սյունիքի եւ նրա բնակիչների:

 

syunik.mtad.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08