ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

30.12.2019 14:46
1595

Սիրելի՛ սյունեցիներ, հավատացյալ ժողովուրդ, եղբայրներ եւ քույրեր

Կրկին հին եւ նոր տարին շաղկապող ժամանակի մեջ ենք կանգնած: Կրկին այն պահն է, որը եւս մեկ անգամ մեզ հրավիրում է խորհրդածել այն մեծ եւ մնայուն իրականության մասին, որ կյանքն իսկ է: Կրկին հուշերով ճանապարհում ենք հին եւ երազանքներով դիմավորում նոր տարին: Եվ կրկին տարիով ենք չափում կյանքի տեւողությունը, ու ամեն մի նոր տարի մեզ դնում է կյանքի նոր ընթացքի մեջ: Բայց տարիների հոլովույթով մենք դեպի մահ չենք գնում, այլ կյանքից կյանք, դեպի հավերժություն, քանի որ այս հավերժական եւ անփոփոխ կյանքի մեջ էականը ոչ թե ժամանակի փոփոխությունն է, այլ կյանքի եւ մարդու փոփոխությունը, որովհետեւ տարին նորանում է մարդու նոր հավատով ու նոր խոհերով, որովհետեւ մարդու գերագույն կոչումն ու պարտականությունն է ժամանակը լցնել նոր ու ազնիվ գործերով, ստեղծագործ աշխատանքով:

Եվս մի քանի ժամ, եւ ժամացույցներն աշխարհով մեկ պիտի ազդարարեն, որ 2020 թվականը մտել է իր պարտականությունների մեջ՝ մեզ համար բացելով մի նոր էջ՝ գրելու ուղիղ ճամփով դեպի փնտրած ճշմարտությունը գնալու սեփական պամությունը, տալով հնարավորություն՝ ժամանակի մեջ սեփական գործով հավերժի գիրկն անցնելու համար:

Ուստի այս բարեբաստիկ առիթով շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով, որ Աստված օրհնի գալիք 2020 թվականը եւ երջանկություն ցանի բոլորիս կյանքում:

Թող եկող նորը լինի արդար գործի ու բարգավաճման տարի:

Թող եկող նորը լինի վերանորոգության, հոգեւոր զարթոնքի ու իղձերի իրականացման տարի:

Թող եկող նորը լինի անվտանգության, բարօրության ու խաղաղության տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Օրհնությամբ՝

Տեր Մակար վրդ. Հակոբյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12