Սյունեցի հանրապետականները, որ 2018-ի գարնանը գլխակորույս փախչում էին ՀՀԿ-ից, հիմա փորձում են հարություն առնել «նոր» դրոշով՝ խմբապետ կարգելով Թուրք անունով երբեմնի մարզպետին

20.03.2021 15:36
7945

Մեր երկրամասում գործող հայտնի  թայֆան՝ «Սյունիքի վրա» (ինչպես հայտարարվում է) եւ ոչ թե Սյունիքի համար, փորձում է իրավական-քաղաքական  յափնջի գցել իր տկար ուսերին…

Հիմնադիրները կամ գլխավոր շահառուներն ունեն ընդհանուր եւ ընդգծված հետաքրքրություններ, նաեւ մտահոգություններ…

Ովքե՞ր են նրանք:

Երկար ժամանակ իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի տեղական կառույցների ղեկավարն էին: Եվ ՀՀԿ-ի տեղական կառույցների ղեկավար դառնալու համար մեծ ծախսեր էին արել ժամանակին:

Իսկ 2018-ի մայիսից հետո…

Առաջինն էին Սյունիքում, որ  ողջունեցին Նիկոլի հաղթանակը եւ պատրաստակամություն հայտնեցին ծառայել նրա քաղաքական թիմին՝ թքելով այն աղբյուրի վրա, որից տարիներ շարունակ ջուր էին խմել, որի զորությամբ փողատեր էին դարձել, որն (ի վերջո) ապականել էին ու այդ կուսակցությունը դարձրել  մերժելի:

Այնուհետեւ՝ տեւական ժամանակ փորձեցին ինտեգրվել նոր իշխանություններին, բայց մերժվեցին:

Հետո պարբերաբար (ըստ մամուլի հրապարակումների) գումարներ մուծեցին Աննայի հիմնադրամին՝ օրվա իշխանության ներողամտությանը եւ ժպիտին արժանանալու համար. նորից մնացին անտեսված ու արհամարհված:

Հետո առերեւույթ ախպերության ուխտ կնքեցին՝ համատեղ ուժերով ինքնապաշտպանվելու համար, բայց դա ավելի շատ համախմբման տեսիլք էր. նրանցից   առնվազն երկու հոգի՝ ախպերությունից թաքուն, պայքար սկսեցին Սյունիքի մարզպետի աթոռի համար, երբ այն թափուր մնաց Հունան Պողոսյանի հեռանալուց հետո. ձախողվեցին կրկին:

Տեսնելով, որ չի ստացվում տեղավորվել գործող իշխանության հովհարի ներքո, որոշեցին նորովի միավորվել՝  իրենց ունեցվածքը (նաեւ պատերազմի ընթացքում ձեռք բերված) պաշտպանելու համար: Ու վճռական քայլերի դիմեցին՝ սեփական կարելիությունները ցուցանելու մարտավարությամբ, այն էլ՝ «հայրենասիրական» կարգախոսներով: Հատկապես ուշագրավ էր Սյունիք այցելող Նիկոլի ճանապարհը Շինուհայրի խաչմերուկում արգելափակելը, որն իրականացվեց հանքագործների գետտոյից երեք ավտոբուսով բերված վարձկաններով (ավտոմայրուղու արգելափակման ակցիան վերագրվեց Գորիսին. ինչ-որ մեկին հերոսացնելու խնդիր էր դրված նաեւ):

Դա էլ գործնական ազդեցություն չունեցավ սյունիքյան տրամադրությունների վրա, թեեւ ամենին զուգահեռ (դեռեւս պատերազմական օրերից) մայրաքաղաքային հայտնի լրատվամիջոցները գործի էին դրել այդ մարդկանցից մեկ-երկուսին «Նժդեհ» անունը սոսնձելու փարիսեցիությունն ու հնարքների շարքը, ինչի շնորհիվ (բոլշեւիկյան ջանադրությամբ ) պղծվեց հայոց այդ մեծի փառահեղ անունը:

Եվ ի՞նչ առաքելությամբ կամ նպատակով են այդ հին-նորերը Սյունիքում բացարձակ իշխանություն տենչում:

Դա էլ հանրահայտ է...

Ճիշտ է, Նիկոլն ու իր թիմն ուրացան Սյունիքն ու սյունիքյան սրբությունները, մեր նախնիների թողած ժառանգությունը, անգամ եղբայրություն արեցին այստեղ ներդրված հայտնի ավազակախմբի հետ, բայց… Հին-նորերն էլ (պարզվում է) չեն գալիս իրավիճակ փոխելու եւ այդ ամենին հակադրվելու: Գալիս են թալանվող-կեղեքվող Սյունիքից իրենց փայը թռցնելու, գործող ասպատակախմբին քաղաքական ու սոցիալական հենարան դառնալու համար: Գալիս են ճակատագրական այս օրերին մեր դժբախտությունների վրա ձեռքեր տաքացնելով, մեր դժվարությունները շահարկող հարայ-հրոցով, Սյունիքը երիցս բաժան-բաժան անելու ցինիզմով …

Անշուշտ, կարելի է ենթադրել, թե ինչ նոր քայլեր են այդ ամենին հաջորդելու, բայց կա մեկ ուրիշ եւ կարեւոր հարց նույնպես. ինչո՞ւ  «նորացվող» թայֆան իրեն խմբապետ է կարգել Թուրք անունով նախկին մարզպետին, որի կիսագրագետ ու ողորմելի, նաեւ դեգրադացված վիճակի մասին նույնիսկ նրա մերձավորներն են շուլուխ անում:

Նախ՝ այդ ստահակն ամենակարճ կամուրջն է,  որի օգնությամբ թայֆայի հիմնադիրներն ու գլխավոր շահառուները կարող են շատ թե քիչ փայ ստանալ սյունիքյան ընդերքի թալանից:

Այնուհետեւ՝ այդ խեղկատակն այն ավազակախմբի մեջ է, որի հետ, որքան էլ զարմանալի է, հարազատություն են անում ե՛ւ երեկվա, ե՛ւ այսօրվա բարձր իշխանավորները: Ասել է թե՝ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում լժե կուսակցականներն առնվազն կմնան ջրի երեսին (եթե նույնիսկ երազած  «կոմֆորտը» չստանան): 

Հավանաբար դիտել եք «Զանգեզուր» ֆիլմը եւ հիշում եք Տիգրան դայուն, որի մի գրպանում սպիտակ գլխարկն էր, մյուսում՝ կարմիր… Ահա այդպիսի էկզոտիկ իրավիճակի հետ գործ ունենք նաեւ այս դեպքում:

Մյուս կողմից՝ արդեն իսկ հռչակված խմբապետը պատրաստ է թայֆայի շարքերը մեծացնելու համար լուրջ գումարներ ներդնել՝ նախ՝ ինքն իրեն սյունիքյան աղբանոցից դուրս բերելու, ապա Սյունիքի կողոպուտի անվտանգ ընթացքն ապահովելու համար:

Այդ խմբապետի երկերեսանությունն ու քծնվելու հանճարն անմրցելի են: Մի օրինակ՝ ահավասիկ. ականատեսները  պատմում են, թե 2018-ի հուլիսի 5-ի երեկոյան հայտնի պրոֆիլակտորիայում Նիկոլի պատվին կազմակերպած ընթրիքին ինչպես էր երբեմնի ՀՀԿ-ական մարզպետը (մատուցողի դեր ստանձնած) վարչապետին պիցցա հյուրասիրում՝ մի քանի անգամ աղերսաձայն ասելով, որ իրենք են պատրաստել, տնական է, լավն է… Բայց երբ Նիկոլին ախորժելի չի եղել պիցցան ու խնդրել է սեղանից հեռացնել այդ ուտեստը, Թուրքը մի քանի անգամ բարձրաձայնել է՝ «Սյունիքը Ձեզ հետ է, մեծարգո պարոն վարչապետ…»:

Եվ ուրեմն՝ եթե իսկապես հանուն Սյունիքի քաղաքական ուժ պիտի ձեւավորվի, ապա ինչո՞ւ նրա առաջնորդը չպետք է լինի սյունեցի. այստեղ այնքա՜ն կայացած լիդերներ կան՝ ազգային մտածելակերպով, վերկուսակցական-վերթայֆայական պահվածքով, որոնց ներկայությամբ այդ արարածը նույնիսկ դռնապանի կարգավիճակ չի կարող ունենալ:

Իսկ թե ինչո՞ւ են որոշ սյունեցիներ  (այդուհանդերձ) գետնաքարշությամբ հետեւում այդ ստրուկին՝ կներկայացնենք մեկ ուրիշ անգամ: Նրանց անունները մեկ առ մեկ եւ անպայմանորեն կհրապարակենք. գալիք սերունդները պետք է իմանան, թե ովքեր են 2021 թվականին Սյունիքում շարունակել ղաչաղ Փանահի, Ֆաթհ-ալի խանի, Մելիք Ֆրանգյուլի, Նուրի փաշա դահիճի կիսատ թողած գործերը…

Առայժմ մի բան է ստույգ, որը եւ արձանագրում ենք՝ այն, ինչ որ վերջին շրջանում հայտնի թայֆան կատարում է Սյունիքում՝ համահունչ է ազերիների սյունիքյան նկրտումներին, քանզի կշեռքի մի նժարին իրական Սյունիքն է՝ իր շահերով, մտահոգություններով ու տագնապներով, մյուս նժարին՝ Թուրք անունով խմբապետն ու Սյունիքը կեղեքելու անթաքույց ծրագրերն են: Մի նժարին Սյունիքը սյունեցիներին, Հայաստան պետությանը վերադարձնելու երազանքն է, մյուս նժարին՝ Սյունիքն անհայտ ծագումով ու ազգությամբ ինչ-որ մարդկանց կեղտոտ ոտքերի տակ փռելու մոլագարությունը: Ուրիշ իրականություն չկա…

Հ.Գ.

Ի դեպ, Սյունիքում հիշում են, որ ՀՀԿ հիմնադիրը մեր լեռնաշխարհի հրաշալի զավակ Աշոտ Նավասարդյանն էր: Նրանով մինչեւ հիմա հպարտանում են Սյունիքում. իսկական  ազգային կերպար էր՝ փառահեղ ներկայություն:

Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունն էլ սյունիքյան-նժդեհյան էր ի սկզբանե, ինչով նույնպես հպարտանում էինք եւ ենք:

Այդ կուսակցության շարքերում, էն գլխից, եղել են այլ նշանավոր սյունեցիներ նույնպես, ովքեր դրական հետք են թողել մեր երկրամասում եւ խանդաղատանքով են հիշվում մինչեւ հիմա:

Սակայն 2014-ին երկրի բարձրագույն ղեկավարությունը Սյունիք գործուղեց պրոֆեսիոնալ ջեբկիրների մի խումբ, որից հետո պղծվեց Նժդեհի հիշատակը, փշուր-փշուր եղավ հավատն այդ կուսակցության ու հայոց պետականության հանդեպ առհասարակ:

Իմիջիայլոց, ՀՀԿ-ի ներկայացուցիչները, որ այդ ժամանակ երկրի ղեկին էին, մինչեւ հիմա ներողություն չեն հայցել սյունեցիներից այդ ամենի համար:

ՀՀԿ-ն, այդ բոլորով հանդերձ, Սյունիքում կողմնակիցներ ունենալու շանսեր ունի, եթե… Եթե անկեղծանա ու պատասխանի՝ արդյո՞ք իր քաջալերանքով կամ իր հովանու ներքո է Սյունիքում՝ դասալիք հանրապետականներից՝  հայտնի թայֆայի գերիշխանությամբ, ինչ-որ «քաղաքական» ուժ ձեւավորելուն միտված վարժանքներ մեկնարկել

 

 

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15