Սյունեցին դատարկ-դատարկ խոստումներին չի հավատում, գնում ես, որ ի՞նչ ասես. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

21.04.2021 11:15
1354

Երեկ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, կադրերի ռեզերվից կատարվել է նշանակում՝ Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի ոստիկանապետ: Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը։

168.am-տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր ծածուկ այցելել Սյունիք՝ խորհրդարանական հնարավոր ընտրություններին ընդառաջ մարզում տրամադրությունները փոխելու ակնկալիքով։ Այս նպատակով կտրուկ կադրային փոփոխություններ են իրականացվել մարզի ոստիկանության ղեկավար կազմում։ Նշանակվել է նոր ոստիկանապետ, որը պետք է ապահովի Փաշինյանի անխափան մուտքը մարզ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Սյունիքից ընտրված ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը ոստիկանապետ Ղազարյանի հրամանով կատարված ազատումների և նշանակումների վերաբերյալ նշեց՝ ակնհայտ է, որ դրանք կատարվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

«Ես ենթադրում եմ, որ գալիք արտահերթ ընտրություններից առաջ իշխանությունն ուզում է իրեն ավելի ենթարկվող ուժային կառույցների անդամներ նշանակել, ես չեմ բացառում, որ շուտով կփոփոխվի նաև Սյունիքում Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության ղեկավարը, կարող է նաև մարզպետն էլ փոխվել, որովհետև Փաշինյանին պետք են այնպիսի մարդիկ, որոնք կկարողանան ազդեցություն ունենալ և ենթարկվել իրեն։

Ես կարծում եմ, որ հնարավոր արտահերթ ընտրություններին վարչական մեծ ռեսուրս կկիրառվի Սյունիքում, իսկ ոստիկանական այս ազատումներն ու նշանակումները պետք է ընկալել հենց այդ համատեքստում»,- ասաց Աննա Գրիգորյանը՝ նկատելով, որ, եթե նախորդ անգամ Փաշինյանը կարողացավ ուղղաթիռով հասնել Սյունիք, ապա հիմա նրա նկատմամբ տրամադրություններն է՛լ ավելի են փոխվել, ու հարց է առաջանում, թե գնում է Սյունիք, որ ի՞նչ ասի սյունեցիներին։

«Փաշինյանը գնում է Սյունիք, որ սյունեցուն ի՞նչ ասի, ինչպե՞ս է ասելու, թե ոնց հրաման տվեց, որ դեկտեմբերի 17-ին Սյունիքի անվտանգության գոտին ամբողջությամբ անցնի թշնամուն, որ մեր ճանապարհներն անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Իմիջիայլոց, սյունեցիներն այն մարդիկ չեն, որոնք դատարկ խոսքերին հավատան, մարդիկ գործին են հավատում, հետևաբար՝ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս, որ Սյունիք գնա կոնկրետ ուղերձներով, որովհետև սյունեցիները դատարկ-դատարկ խոստումներին չեն հավատում»,- ասաց Սյունիքից ընտրված պատգամավորը։

Ըստ նրա՝ հարց է առաջանում նաև, թե Փաշինյանն ի՞նչ մեկնաբանություն է կարողանալու ներկայացնել Սյունիքում մեր բացարձակ զրոյական վիճակում գտնվող կահավորում և ամրություն ունեցող դիրքերի մասին, ինչպե՞ս է բացատրելու, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանական կողմն ամեն օր ամրացնում է դիրքերն ու ամրությունները, իսկ հայ զինվորը ծառայություն է իրականացնում այնպիսի անբարենպաստ պայմաններում, որը ճշգրիտ ներկայացնելն անգամ վիրավորանք կարող է հասցնել հայ զինվորին և ցանկացած գիտակից հայի։

Պատկերացնո՞ւմ եք՝ ադրբեջանցիները մեր տարածքներում շատ լավ կարողանում են ամրանալ, իսկ մենք ո՛չ մեր դիրքերն ենք ամրացնում, ո՛չ էլ կարողանում ենք դիրքերը կահավորել։

Ցավալի է՝ անցնել մեր ճանապարհներով և այդ տեսարանը տեսնել։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակի պատճառն այն է, որ իշխանությունը չունի պատկերացում, թե ինչ պետք է անի Սյունիքի անվտանգության համար, և դա է պատճառը, որ հիմա սահմանապահներն իրենց միջոցներով են ներկում այն տնակները, որտեղ ծառայություն են իրականացնում, կամ համայնքապետերն են այնտեղ գործ անում, իսկ Հայաստանի Կառավարությունը, թեև խոստացել էր, որ Սյունիքում դիրքեր են ավելացնելու, որևէ քայլ այդ ուղղությամբ չի արել։ Իշխանությունն այսպես է անում, որովհետև երկրում անիշխանությունն է, բացի այդ՝ նրանք առաջինը երկրորդայինից տարբերել պարզապես չգիտեն»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այս ամենով հանդերձ՝ որևէ իշխանություն չի կարող գաղտնի որևէ որոշում կայացնել Սյունիքի ճակատագրի վերաբերյալ, սակայն, քանի որ վաղ թե ուշ պարտադրվելու է Ադրբեջանի կողմից Մեղրիի միջանցքի հարցը, ապա ակնհայտ է, որ պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կկարողանա հակազդել այդ ամենին։

Հակառակ դեպքում, Ա․ Գրիգորյանի խոսքով՝ ճակատագրական կարող է լինել այս իշխանության պաշտոնավարման շարունակությունը՝ հաշվի առնելով քաղաքական որոշումները՝ Սյունիքից գյուղերն ու ճանապահներն Ադրբեջանին հանձնելու մասին։

«Շուռնուխում մեր գյուղի մի մասը հանձնվել է Ադրբեջանին, Խնձորեսկում մենք զիջել ենք, Կապան-Ճակատեն տանող ճանապարհը զիջվել է թշնամուն։ Սյունիքի սահմանամեձ գյուղերում մարդիկ որոշումներ են կայացրել լքել իրենց գյուղերը, Կապանում բոլոր ռազմավարական նշանակության դիրքերն ադրբեջանցիներին են տվել, գյուղերից մեկում ճանապարհը փակ է, որովհետև ճանապարհին կանգնած է ադրբեջանցին․․ Այնպես որ՝ Սյունիքի գյուղերը հնարավոր է՝ դատարկվեն, իսկ սա արդեն կբերի Ադրբեջանին արվող զիջումների»,- ասաց պատգամավորը։

Հարցազրույցի մանամասները՝ տեսայութում

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21