Սյունեցին հայերի որձ տեսակն է, սյունեցին էս երկիրն էլ կպահի, Արցախն էլ կպահի, իսկ Ալիեւը Զանգեզուր ասելով էլ կսատկի. Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայրոր Սուրեն Աբրահամյան

20.03.2021 15:27
9571

<<Այսօր ՀՀ եւ Արցախի սահմանների անվտանգությունը առավելապես կախված է ռուսական ֆակտորից եւ Ռուսասատանի ահը կարծում եմ զերծ կպահի թշնամուն լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից: Բայց եւ չեմ բացառում, ավելին վստահ եմ, որ առանձին սադրանքներ կլինեն եւ մեր կողմից եւ նրանց կողմից, բայց նորից եմ կրկնում մեծ մաշտաբի պատերազմ առաջիկայում առհասարակ չի նշմարվում>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահմանների անվտանգությանը եւ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը հայկական սահմանների վրա, ասաց Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայրոր ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

-Պարոն Աբրահամյան, Սյունիքի ուղղությամբ ե՞ւս բացառում եք ագրեսիա հակառակորդի կողմից, հաշվի առնելով, որ Ալիեւը շարունակում է Զանգեզուրի ուղղությամբ ախորժակների մասին բարձրաձայնել:

- Նախ ասեմ, որ Ալիեւը Զանգեզուր ասելով էլ սատկելու է, դա Ձեզ վստահեցնում եմ, որպես սյունեցի: Բայց, միառժամանակ պետք է արձանագրեմ, որ Սյունիքի դերը իշխանության կողմից պետք է կարեւորվի, պետք է Սյունիքը էլ ավելի ամրացվի բոլոր տեսակետներից՝ ռազմական, տնտեսական, բոլոր ուղղություններով: Ես ահավոր ցավ եմ ապրում, ապշում եմ, որ երբ որոշ սյունեցիներ ասում են բա մեր անվտանգության գարանտն ով է: Որովհետու սյունեցին հայերի որձ տեսակն է, սյունեցին իրեն էլ կպահի, էս երկիրն էլ կպահի, Արցախն էլ կպահի, միայն խելացի ծրագիր է պետք այդ ամենը իրականացնելու համար: Սյունիքը եղել եւ մնում է անառիկ, պարզապես թշնամին օգտվում է այս իշխխանությունների ապաշնորհությունից, անկարողությունից: Ցավոք Սյունիքի դերը իշխանությունները չեն կարեւորում, իսկ ընդդիմությունն էլ իշխանությանը խփելու համար էլ ավելի է լարում իրավիճակը Սյունիքում: Չմտածելով, որ Սյունիքը լինելու է Արցախի հիմնական պաշտպանող օղակը: Այնպես որ ես բացառում եմ, որ Ալիեւը կամ նրան հետագայում փոխարինողները երբեւէ կարող են տիրանալ Սյունիքին: Ուղղակի օր առաջ խելացի գործել է պետք, մենք ժամանակ չունենք մտաելու համար: Մինչեւ մենք մտածում ենք՝ թշնամին գործում է:

-Պարոն Աբրահամյան, ի՞նչ կասեք ներքաղաքական զարգացումների մասին, ասում են, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների արդյունքում կրկին կվերարտադրվեն:

-Բացառված է, ոչ ոք չի կարող մոռանալ հինգ հազար տղաների, հինգ հազար մարած ճրագներին, Ձեր ասած սցենարի կյանքի կոչվելը առնվազն անբորայականություն կլինի:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01