Սյունեցիներն այլեւս չեն պատրաստվում հանդուրժել իրենց արժանապատվությունը վիրավորող եւ պետականությանը կործանիչ հարված հասցնող մարզպետին. Բաց նամակ ՀՀ նախագահին

23.02.2018 10:20
2423

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո նախագահ

Սյունյաց աշխարհը հայոց բազմադարյա պատմության մեջ կոչվել է ամուր աշխարհ եւ հանդիսացել Հայոց արեւելաց կողմերի անառիկ ամրոց: Պատերազմների դեպքում 21 հազարանոց անպարտելի այրուձիով իր անքննելի ներդրումն է ունեցել մեր երկրի պաշտպանության գործում, իսկ Սյունյաց Սիսական տոհմի  նահապետերը երկրորդ պատվավոր  բարձի իրավունք են ունեցել հայոց մեջ: Սյունիքը մշտապես հայոց պետականության  պաշտպանն է եղել, իսկ երբ թագավորություն է հռչակվել,  պատմիչ Ստեփան Օրբելյանի շուրթերով է արդարացի բացատրություն տրվել եւ հիմնավորվել իրավունքը գահի:

Այս անպարտելի լեռներում են փառքի եւ հերոսացման գործեր կատարել Սիսական, Օրբելյան, Պռոշյան տոհմերը, քաջարի մելիքները, Դավիթ Բեկն ու Մխիթար սպարապետը, Նժդեհն ու Արցախյան ազատամարտի անպարտելի քաջորդիները: Ասվածի վերջին ապացույցը 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններում սյունեցիների հայրենանվեր պոռթկումն էր, երբ  երկրապահի 2000 մարտիկների շարքերում միայն սյունեցիները 600 էին, իսկ 102 զոհերից 13-ը մեր լեռնաշխարհի որդիներ էին:

Սյունեցին գիտի հայոց անկախ պետության գինը, գիտի կռվել ու պաշտպանել իր հայրենիքը, գիտի հպարտ ու ստեղծագործ կյանքով ապրել եւ ունի արժանապատվության բարձր զգացում:

Մինչդեռ այն, ինչ կատարվում է մարզում, վիրավորում է սյունեցիների արժանապատվությունը եւ կործանիչ հարված հասցնում նրանց հավատին առ անկախ պետականություն, կառավարման համակարգ եւ երկրի առաջնորդ:

Խնդիրներ, անլուծելի հարցեր եւ դժգոհություններ եղել են, կան ու կլինեն, սակայն երբ մարզպետ է նշանակվում մարդ, ով մարդկային հարաբերությունների, տնտեսական, հասարակական ու ղեկավարման խնդիրներին նայում է КГБ-ականի ու ֆինանսական օլիգարխի ապազգային սկզբունքներով, աճում եւ ամբարվում են ոչ միայն  դժգոհություն, այլեւ ատելություն, արհամարանք ու հիասթափություն:

Ամենուրեք Ձեր եւ Ձեր շրջապատի տնտեսական գործակալ ներկայացող Վահե Հակոբյանին Սյունիքում չեն հետաքրքրում այն տխուր փաստերը, որ դաշտերը հերկված չեն, որ գործազրկությունն ու արտագաղթը սարսափելի ծավալների են հասել, որ տնտեսական լուրջ ծրագրեր չկան, որ կառավարման համակարգը թողնված է բախտի քմահաճույքին: 

Պարոն նախագահ

Արդյո՞ք ճիշտ է, որ մարզի ԱԱԾ-ն, դատախազությունը, ոստիկանությունը ղեկավարվում են նրա կողմից եւ կատարում նրա սուբյեկտիվ ցանկությունները:

Արդյո՞ք ճիշտ է, երբ հայտարարում է, որ յուրաքանչյուրին կնստացնի ու կկորցնի: 

Արդյո՞ք Սյունիք են  վերադարձել 30-ականների ռեպրեսիվ ժամանակները:

Որպեսզի մերկապարանոց չլինի վերեւում արտահայտած մտքերը, փաստենք, որ 1,5 տարվա ընթացքում մոտ 13 քրեական գործ է հարուցվել նրա անձնական հրահրմամբ, որպեսզի պատժվեն նրա անձնական հակառակորդները:

Երկարամյա մանկավարժ, տնօրեն Ռուբեն Զաքարյանը հաղթում է Դարբաս գյուղի դպրոցի  տնօրենի մրցույթում ու չի նշանակվում  այդ պաշտոնում, որովհետեւ նա մարզպետի մարդը չէ, եւ անմիջապես քրեական հետապնդում է սկսվում, որը տապալվում է, բայց ծառայում մարզպետի ճղճիմ ամբիցիային: 

Սիսիանի տարածաշրջանի Դարբասի ենթաշրջանի յոթ գյուղի բնակիչները հիասթափված են հայրենի իշխանություններից եւ երկրի իրավիճակից՝ բացառապես մարզպետի  պահվածքի պատճառով:

Կապանում անձնական նկատառումներով պաշտոնանկ արվեց հանրապետությունում ճանաչված բժիշկ Սմբատ Օրբելյանը, ում գլխավորությամբ Արցախյան պատերազմի տարիներին Կապանի հիվանդանոցը հազարավոր մարդկանց կյանք փրկեց:

Սյունիքի լրատվության մակարդակը, բացախոսության եւ բազմակարծության վիճակը տասնհինգ տարի շարունակ պայմանավորված է «Սյունյաց երկիր» թերթի  ու նրա խմբագրի գործունեությամբ: Բայց քանի որ ճշմարտություն լուսաբանող թերթը դուր չեկավ մարզպետին,  չգովերգեց նրա կործանարար անգործությունը, դարձավ աներեւակայելի ստորությունների թիրախ: Անհայտ անձանց կողմից ՌԴ-ում կազմակերպվեց բռնարարք նրա նկատմամբ, որն այդպես էլ չի հետաքրքրում մեր իրավապահներին, հիմա էլ փորձ է արվում շինծու եւ արհեստածին մեղադրանքներով քրեական գործեր հարուցել խմբագրի հանդեպ՝ նպատակ ունենալով վերացնել ճշմարիտ, անկողմնակալ եւ ազատ խոսքի այդ հարթակը:

Հիշեցնենք՝ Սամվել Ալեքսանյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի կոչման է արժանացել Ձեր կողմից ու այն սյունեցիներից է, ով դեռեւս 1992-93թթ. դաժան ռմբակոծությունների ժամանակ Գորիսում խմբագրել ու առանց դադարի հրատարակել է  «Զանգեզուր» թերթը, առաջնագծից լուսաբանել Արցախյան ազատամարտը: Առ այսօր այդ թերթը մնում է իբրեւ սկզբնաղբյուր Արցախյան ազատամարտի այդ հատվածի իրադարձությունները հետազոտողների համար: 

Սյունիք գյուղի դպրոցի տնօրեն, դպրոցական գործի բացառիկ գիտակ, Կապանում մեծ հարգանք վայելող Լիլիթ Առաքելյանն աշխատանքից ազատվեց միայն այն պատճառով, որ մարզպետի կամայականություններին ընդառաջ չի գնացել եւ ընթերցել է մարզպետի կողմից արգելված թերթը:

Եվ այդ ամենը՝ Ձեր լուռ եւ անտարբեր հայացքի ներքո… 

Սյունեցիներն առանձնակի հարգանքով ու պատկառանքով են վերաբերվել իրենց աշխարհի մարզպետներին, որոնք ապրել են երկրամասի հոգսերով ու երազանքներով, պայքարով ու հաղթանակներով: Սակայն այս մեկը խորշում է անգամ մարդկանց ձեռքով բարեւելուց, աշխատանքի է գալիս այն ժամանակ, երբ հոգնում է իսպանական վայելքներից ու երեւանյան ճոխություններից: 1,5 տարվա ընթացքում ոչ միայն չի եղել լեռնաշխարհի գյուղերում ու քաղաքներում, այլեւ չգիտի, թե ինչ վիճակում են մարդիկ ապրում ու ինչ է կատարվում մարզում ընդհանրապես: 

Պարոն նախագահ

Իսկապես, ինչո՞ւ սյունեցիները պետք է հանդուրժեն այս ամենը: 

Ո՞րն է պատճառը, որ նա վիրավորում ու հետապնդում է սյունեցիներին ու մնում անպատիժ: Եվ ոչ ոք նրա ձեռքը չի բռնում:

Ո՞րն է պատճառը, որ ապրիլյան պատերազմից մի քանի ամիս հետո այցելում է Սիսիան ու ոչ միայն չի այցելում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, այլեւ խնջույքի ժամանակ վիրավորում է նրանց հիշատակը:

Ինչո՞ւ եք հանդուրժում այս ամենը, մի՞թե մեզ համար ավելի բարձր բան կա, քան պետական շահը, հայոց շահը, Սյունիքի շահը: 

Պարոն նախագահ   

Ով այդ ամենով հանդերձ՝ Սյունիքում գլխավոր հարցն այլեւս Վահե Հակոբյանը չէ: Նրա մասին նույնիսկ ավելորդ է խոսել:

Հիմա խաղատախտակին Ձեր արժանապատվության հարցն է, քանզի մեր կողմերում գրեթե բոլորը միակարծիք են, որ մարզպետի կամայականությունները չէին լինի, եթե չլինեին Ձեր թողտվությունը, Ձեր անհասկանալի եւ անբացատրելի լռությունը, որը, ներող եղեք, ուղղակի քաջալերանք է Վահե Հակոբյանին:

Պարոն նախագահ

Այսուհետ նույնպես կարող եք քաջալերել Վահե Հակոբյանին, թիկունք լինել նրան՝ հակասյունիքյան եւ հակապետական բոլոր գործերում: Բայց ուզում ենք հիշեցնել, որ Դուք նաեւ մեր նախագահն եք, բոլոր սյունեցիների նախագահը:

Դուք կարող եք այսուհետ եւս նրան տալ պետական ու ազգային շահերից վեր արտոնություններ: Բայց գոնե ասացեք, թե ինչո՞ւ եք պետական ու ազգային շահը, Հայաստանի Հանրապետության անսակարկելի շահը զոհաբերում «անհայտ կենսագրությամբ» ու «ակնհայտ վնասարարությամբ» զբաղվող Վահե Հակոբյանի ոտքերի տակ:

Հարգանքներով՝

Վարազ Սյունեցի, Մարատ Բագրատյան, Արսեն Գալստյան, Արսեն Օհանյան եւս 46 Սյունիքում տիրող իրավիճակով մտահոգ սյունեցիներ

noyan-tapan.am

22-02-2018  

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40