Սյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը. Քննչական կոմիտե

24.10.2018 18:53
1229

ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավասու պաշտոնատար անձանց կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներին ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերում, շահադիտական նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով սերմացու և ազոտական պարարտանյութ հափշտակելու վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ քննչական կոմիտեից, նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավարը, օժտված լինելով համայնքի սեփականության, գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման հետ կապված վարչատնտեսական լիազորություններով, ցորենի սերմացուի և պարարտանյութի տրամադրման ծրագրի շրջանակներում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և գրառումներ կատարելով, առերևույթ յուրացրել է խոշոր չափի գումար։ Չարաշահումներն արձանագրվել են 2014-2016թթ., որոնց հետևանքով պատճառված վնասը կազմել է 2.862.400 ՀՀ դրամ:

Կատարված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև Սյունիքի մարզի գյուղական համայնքներին տրամադրվող ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումներին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանական բաժնի պետի առնչության վերաբերյալ։ Նախնական քննության տվյալներով՝ վերջինս որպես Ագարակ գյուղի շահառու է ներկայացրել այդ գյուղի բնակիչ չհանդիսացող որդուն, Վերին Խոտանան գյուղի շահառու ներկայացրել տվյալ գյուղի բնակիչ չհանդիսացող մեկ այլ քաղաքացու, իսկ Նորաշենիկ գյուղի բնակչի անվամբ դուրս գրված ազոտական պարարտանյութը՝ յուրացրել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սյունիք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրավտանգ արարքներ կատարելու համար, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջովին վերականգնել է պատճառված վնասը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցելով 2.862.400 ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2018թ. հոկտեմբերի 22-ին որոշում է կայացվել Սյունիք համայնքի ղեկավարի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով, իսկ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանական բաժնի պետի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40