Հուլիսի 20-ին Սյունիք համայնքի տարածքում բացվեց մանր եղջերավոր անասունների մորթման եւ վերամշակման գործարան: Նորաբաց ձեռնարկությունն ապահովված է ժամանակակից սարքավորումներով: Սկզբնական փուլում այնտեղ կաշխատի 35 մարդ: Ընկերության արտադրանքը կառաքվի Իրանի Իսլամական Հանրապետություն: Բացման արարողության մասին տարածված տեղեկատվությունում, սակայն, բացակայում է գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞ւմ սեփականությունն է այդ ձեռնարկությունը եւ ի՞նչ միջոցներով է կառուցվել: