Սյունիք հասած հայ–ադրբեջանական սահմանին մեր տղաները շտապում են առավելագույն բարենպաստ դիրքերում ամրապնդվել

30.11.2020 17:46
1804

Պատերազմի հետեւանքով Սյունիք հասած հայ–ադրբեջանական սահմանին զինվորականներն ու կամավորներն այժմ նոր խրամատներ են փորում, ինժեներական աշխատանքներ են իրականացվում (ֆոտոռեպորտաժ)։

Նոր առաջնագիծը պահում են զինծառայողները, կամավորներն ու «մոբի տղաները», որոնցից շատերը պատերազմի 44 օրվա ընթացքում կռվել են՝ սկսած Ջաբրայիլից, ապա նահանջելով դիրքավորվել հակառակորդին անցած Քաշաթաղի Կուբաթլու քաղաքից փոքր հեռավորության վրա։

Թեև այս հատվածում GPS-ով սահմանազատում դեռ չի արվել, տղաները շտապում են առավելագույն բարենպաստ դիրքերում ամրապնդվել։

NEWS.am-ի հետ զրույցում Սյունիքի դիրքապահներն ասացին, որ հարյուրավոր կիլոմետրերով երկարած՝ հայ–ադրբեջանական սահմանն ամրացնելու համար լրացուցիչ, թարմ ուժեր են պետք, հայրենակիցներին կոչ են անում գալ, միանալ իրենց աշխատանքներին։

Դավիթ Բեկ գյուղի սահմանը պահում է պատերազմի օրերին ձևավորված՝ Սյունիքի ինքնապաշտպանական ջոկատներից մեկը, որի կազմում հիմնականում գյուղի բնակիչներն են ու կամավորներ Հայաստանի այլ վայրերից։ Դիրքերը կահավորել են, անհրաժեշտ սարքեր են գնել, զգալի մասը՝ արտերկրում ապրող իրենց համագյուղացիների օգնությամբ։

Ամբողջ օրն աշխատում են, բայց աչքը պահում են դիմացի բլուրներին դիրքավորվող ադրբեջանցիների վրա, նրանք էլ հիմա դիրքեր են ամրացնում։ Չնայած ռազմական գործողությունները դադարել են, զգոնությունը չեն կորցնում։

«Հենց գյուղի տղաներից՝ որսորդներից, հատուկ ջոկատայիններից մենք ունենք խմբեր, որոնք օրուգիշեր աշխատում են, այն տարածքները, որտեղից կարող են իրենց դիվերսանտները ներթափանցել, փակված են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանությունը ստանձնած հրամանատար Արթուր Մարտիրոսյանը։

Չնայած երկու կողմերն էլ դիրքավորված են այնպես, որ լիովին դիտարկում են միմյանց շարժը, բայց հրադադարի խախտման դեպքեր պատերազմի ավարտից հետո չեն արձանագրվել։

 

 

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40