Սյունիքի 31-ամյա բնակիչը կանգնել է ականի վրա ու անզգուշաբար վնասել իրեն

28.10.2025 14:59
1496

Նախօրեին Սյունիքի մարզում քաղաքացու վիրավորում ստանալու դեպքից նոր մանրամասն է հայտնի դարձել։ NEWS.am–ի տեղեկություններով քաղաքացին կանգնել է ականի վրա ու անզգուշությամբ ինքն իրեն վնասել:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սյունիքի մարզում հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել. հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։

Այս առնչությամբ, ՆԳՆ–ից հայտնել էին. «Ահազանգ կա ՆԳՆ ոստիկանություն, որ ըստ նախնական տվյալների՝ Սյունիքի մարզում որսորդներից մեկը վնասվածք է ստացել: Հանգամանքները պարզվում են»։

Նշենք, որ վիրավորում ստացած անձը Գորայք համայնքի բնակիչ 31–ամյա Արա Առուստամյանն է։

Գոյարքի գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այնպիսի հանգամանքներում է վնասվածք ստացել, որ չի կարող բացահայտել։ Քաղաքացին վիրավորումը ստացել է ոտքի շրջանում, իսկ դեպքից մի քանի ժամ անց նրան տեղափոխել են Սիսիան բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ։

ՔԿ–ի փոխանցմամբ, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40