Սյունիքի հայաթափման պլանը ձախողելու համար ՀՀ-ն պետք է առաջարկի Իրանին շտապ ռազմական համագործակցության պայմանագիր կնքել, Սյունիքում ռազմաբազա տեղակայել. իրանագետ Մաջիդ Քարիմի

14.03.2025 12:17
775

Իրանի համար Սյունիքով միջանցքի տրամադրումն Ադրբեջանին և Թուրքիային անընդունելի է և կարմիր գիծ։ Նման միջանցքի բացումը բերելու է շատ կարճ ժամանակահատվածում ամբողջ Սյունիքի հայաթափման, որն էլ Թուրքիայի և Ադրբեջանի իրական նպատակն է։

Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրանագետ, Կովկասի հարցերով ավագ փորձագետ Մաջիդ Քարիմին։

«Այս պարագայում Սյունիքի հայաթափում է ստացվում, դուք՝ հայերդ, ի՞նչ է, լավ չեք ճանաչո՞ւմ Թուրքիայի մտածելակերպը։ Իրանի համար այս հարցը կարմիր գիծ է, որը որևէ դեպքում չի փոխվելու։ Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տալուց առաջ Հայաստանի իշխանությունը պետք է այդ ճանապարհի նշանակությունը շատ մանրամասն ուսումնասիրի. Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական տեղն ու դիրքը տարբերվում են մյուս ճանապարհներից։ Դա՛ է պետք հասկանալ։ Թե՛ օսմանցիները, թե՛ Բաքվի մուսավաթները մշտապես հարձակումներ են գործել Մեղրիի տարածաշրջանի վրա և առ այս պահն ունեն նման նկրտում, հետևապես՝ այդ ճանապարհին տիրանալու պարագայում կրկնվելու է Արցախի ճակատագիրը. Հիշե՛ք, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակվեցին Արցախի վրա, բայց խոստացան, որ Արցախի ժողովրդի հետ գործ չեն ունենալու, իսկ 3 տարի անց տեսանք, թե ինչ պատահեց։ Նույնը կրկնվելու է Սյունիքում»,- ասաց Կովկասի հարցերով փորձագետը։

Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը թուրքական մտածեակերպը լավ չի ճաաչում, մի՞թե տեսանելի չէ, որ եթե ճանապարհը բացվի՝ թուրքերը կգան, այդ ճանապարհի վրա կիրականացնեն զինված գործողություններ։

«Թուրքիան անմիջապես այդ պատրվակով զորք կմտցնի այդ տարածք»,- շեշտեց Մաջիդ  Քարիմին։

Որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը՝ կանխելու Սյունիքով միջանցքի՝ ռազմական ճանապարհով բացումը՝ հարցին ի պատասխան, իրանագետը նշեց մի քանի քայլ, որոնք Հայաստանի պարագայում պարզապես անհրաժեշտություն են՝ թուրք-ադրբեջանական ռազմական նկրտումներն ու Հայաստանի հարավի անեքսիան թույլ չտալու համար։

«Հայաստանը պետք է առաջարկի Իրանին շտապ ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր կնքել, մասնավորապես՝ Սյունիքում համատեղ գործունեություն ծավալելու համար։ Երկրորդ կետով՝ Հայաստանը պետք է դիմի Իրանին՝ Սյունիքում ռազմաբազա տեղակայելու խնդրանքով։ Երրորդ կետով պետք է Սյունիքում ստեղծել տնտեսական զարգացման գոտիներ»:

Հիշեցնենք, որ Մաջիդ Քարիմին իրանագետ է, Կովկասի հարցերով ավագ փորձագետ։

Քարիմին ակտիվորեն մասնակցել է միջազգային գիտաժողովների՝ ներկայացնելով զեկույցներ՝ նվիրված, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության աշխարհաքաղաքական ազդեցությանը, Մուղանի պատմությանը և նրա Խորհրդային Հանրապետությանը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի մշակութային հատման կետերին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40