Սյունիքի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է մեր շահերին. ՀՀ իշխանությունները բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար

29.07.2025 15:33
604

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին. այս մասին, iribnews.ir-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը, և մտահոգություն հայտնել, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի առնչությամբ։

«Հայաստանը Իրանի ռազմավարական գործընկերն է։ Իրանը միշտ ունեցել է լավագույն հարաբերություններ Հայաստանի հետ՝ անկախ այնտեղ եղած իշխանություններից։ Հայաստանն Իրանը Եվրոպային կապող դարպասն է: Եթե այն, ինչ որոշ շրջանակներում շրջանառվում է որպես «Զանգեզուրի միջանցք», իրագործվի, ապա մենք կկորցնենք մի հարևան, և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կփոխվի, ինչը հակասում է մեր ազգային շահերին: Մենք չենք հանդուրժի մեր շահերին սպառնացող որևէ բան։ Անկախ պայմաններից՝ կպաշտպանենք մեր շահերը», - ասել է քաղաքական գործիչը։

Նա ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանի ներկա իշխանությունները միևնույն դիրքորոշումն ունեն այս հարցում։

«Այս պահին Հայաստանում իշխող կառավարությունը որոշ թուլություններ ունի, և մենք արդեն տեսել ենք, որ նրանք բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի դիրքորոշումն ու մեր դիրքորոշումը մինչ օրս նույնն է և որևէ փոփոխություն չի եղել։ Շատ երկրներ, նույնիսկ եվրոպական որոշ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, որոնց հետ մենք այլ ոլորտներում հակասություններ ունենք, այս հարցում մեզ հետ նույն դիրքորոշումն ունեն։ Սակայն կա որոշակի բարդություն՝ Ադրբեջանին աջակցող գաղտնի հովանավորներ կան։ Մենք սկզբունքորեն կարծում ենք, որ այս տարածաշրջանի և Կովկասի խնդիրները պետք է լուծեն հենց տեղացիներն ու տարածաշրջանի երկրները։ Այլ ուժերի միջամտությունը վերջին տարիներին միայն ճգնաժամեր և խնդիրներ է առաջացրել ու խոչընդոտել է դրանց լուծմանը։ Եթե խնդիրը վստահեն հենց Կովկասի երկրներին, իմ կարծիքով՝ այն լուծելի է, եթե ուրիշները չխթանեն և զենք չմատակարարեն որոշ երկրների, և միջամտություն չլինի», - եզրափակել է Ռեզաին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40