«Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն». հայտերի ընդունում

20.02.2025 11:32
1199

Սյունիքի մարզում տնտեսական հնարավորությունները ընդլայնելու նպատակով «Ջինիշյան» հիշատակի Հիմնադրամը հայտարարում է դիմում – հայտերի ընդունում՝ «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում գործող բիզնեսներին՝

✔️ գյուղմթերքի մշակում;

✔️ արտադրություն;

✔️ զբոսաշրջություն և հյուրընկալություն։

Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն անհատներն ու ձեռնարկությունները, որոնք գտնվում են բացառապես Սյունիքի մարզում և

✔️ 18 տարին լրացած նպատակասլաց անհատ ձեռներեցներ են, որոնք ունեն իրատեսական բիզնես գաղափար,

✔️ փնտրում են աջակցություն իրենց ստարտափի կամ սկսնակ բիզնեսի ընդլայնման համար,

✔️ ունեն գործող ՓՄՁ-ներ և ցանկանում են ընդլայնել, բարելավել գործունեությունը կամ ինտեգրել կայունության պրակտիկաներ:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյան հղումով՝ https://www.jinishian.org/hy/node/1355

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ներկայացնել իրենց հայտերը առցանց՝ ստորև տեղադրված հղումով, կամ այցելել ՋՀՀ գրասենյակ, որը գտնվում է ք․ Գորիս, Մաշտոց 100 հասցեում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ.-ի մարտի 17-ը:

Առցանց հայտադիմումը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/9SVg7eDnSMybdV1c9

Խնդրում ենք պատճենել և տեղադրել հղումը որոնման դաշտում, եթե այն չի բացվում:

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 260460, կամ գրել նամակ հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։

* Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից, «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (EU-R2DSyunik) ներքո:

Jinishian Memorial Foundation 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40