Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին

01.07.2023 09:48
3636

Հարգելի պարոն Պողոսյան

Հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես դատախազության օր:

Մասնագիտական տոնի առթիվ մեր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ և մարզի դատախազության աշխատակիցներին:

2022 թ. ապրիլից Դուք գլխավորում եք Սյունիքի մարզի դատախազությունը, նախ՝ պաշտոնակատարի, սեպտեմբերի 9-ից՝ մարզի դատախազի կարգավիճակով:

Մեզ, իհարկե, ամբողջապես հայտնի չեն այն չափորոշիչներն ու ցուցանիշները, որոնց հիման վրա (ոչ սովորական մեր օրերում) գնահատվում է մարզի դատախազության աշխատանքը:

Սակայն Ձեր գործունեությունը, ինչպես և կարելի էր ակնկալել, հանրության ուշադրության կենտրոնում է: Ու հիմք ընդունելով մարզի բնակչության ամենատարբեր խավերից ստացվող արձագանքները՝ կարող ենք արձանագրել՝ նշված ժամանակաընթացքում Սյունիքում որոշակիորեն մեծացել է վստահությունը մարզի դատախազության հանդեպ: Իսկ արատավոր բազմաթիվ երևույթներ, ինչպես տեսնում ենք, դուրս են մղվել և մղվում մարզի դատախազության գործունեությունից: Նկատի ունենք մասնավորապես անձնավորված մոտեցումներն ու բազմակի ստանդարտները, որոնք ծանր հետևանքներ են ունեցել մարզում:

Սյունիքը բախտորոշ ժամանակներ է ապրում, և մեր երկրամասի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ցավոք, մտահոգություն և անհանգստություն են պատճառում սյունեցիներիս:

Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է Սյունիքի պետական կառույցների և առաջին հերթին մարզի դատախազության գործունեությունը՝ անշուշտ, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա, ինչին արդեն իսկ ականատես ենք:

Հենց դա էլ ակնկալում էինք և մենք Ձեր գլխավորած կառույցից՝ նկատի ունենալով նաև Ձեր սկզբունքայնությունը, օրինապահությունն ու պատասխանատվության զգացումը:

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40