Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանին

31.05.2013 18:15
1971

Դեռեւս 2009թ. նոյեմբերի 19-ին վկա Վրեժիկ Հարությունյանից` ուժի, ծեծի եւ Սերգեյ Պողոսյանից` սպառնալիքի գործադրմամբ (այնուհետեւ լինելով նրան «հովանավոր»), միեւնույն ժամանակ ծեծի ենթարկելով նաեւ ինձ, ջարդելով մեկ ատամս, ինձ ամբաստանող ցուցմունքներ կորզելով` ստեղծելով կեղծ ու արհեստական ապացույցներ, ներկայացնելով դատարան` 2011թ. հունվարի 26-ին, կենսագրությանս վրա սեւ բիծ քաշելով եւ ֆինանսական խորը ճեղքվածք «պարգեւելով» (… Սերգեյ Պողոսյանն աշխատելով իմ տաքսի ծառայությունում 25.05.2008թ. իրեն ամրակցված «Շեւրոլե Ավեո» ավտոմեքենան ենթարկում է վթարի` պատճառելով ինձ մոտ չորս միլիոն ՀՀ դրամի վնաս եւ շուրջ մեկ տարուց ավելի խուսափում էր վնասը վերականգնել, եւ որը մինչեւ օրս դատախազական Ձեր հովանու ներքո ինձ պատճառած վնասը չի հատուցել, ավելին` Սերգեյ Պողոսյանի եւ հատկապես Ձեր պատճառով այդ չորս տարիների ընթացքում ունեցա տասը միլիոնից ավելի կորուստ…) մասամբ հասաք Ձեր նպատակին, իհարկե, հանցավոր ճանապարհով:

27.04.2012թ. մինչ օրս բազմաթիվ անգամ մամուլով, հրապարակայնորեն հայտարարել եմ Ձեր կողմից իմ նկատմամբ կատարած հանցագործության վերաբերյալ, սակայն ոչ մի հերքում չեք տվել, նույնիսկ բառ անգամ չեք ասել, դեռ ավելին` չեք հերքել այն, որ կնոջս նկատմամբ «թխված» թիվ 51101011 քր. գործով որպես գործով վկա 14.07.2012թ. դատարանին Ձեր ներկայությամբ ցուցմունք եմ տվել նաեւ այն մասին, որ Դուք իմ նկատմամբ կատարել եք հանցագործություն` չարաշահելով Ձեր պաշտոնեական դիրքը` կորզել եք ցուցմունքներ, արհեստական ապացույցներ ներկայացրել դատարան… /տես 14.07.2012թ ՍԴ/0122/01/12 դատական նիստի արձանագրությունը/:

Սակայն 01.06.2012թ. ՀՀ գլխավոր դատախազությունում եւ 15.06.2012թ. ՀՔԾ-ում Ձեր նույնաբովանդակ սուտ բացատրություններում նշել եք մի ուշագրավ հանգամանք. «…Ներսես Խաչատրյանն իր զրպարտչական դիմումներն ու բողոքներն ուղարկում է այն ժամանակ, երբ քրեական գործերով որեւէ արդյունքի չի հասնում քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում…»

Հարց. իմ նկատմամբ մինչեւ առ 27.04.2012թ. եւ առ այսօր քանի քրեական գործ է հարուցված եղել:
Ձեր ուշագրավ հանգամանքի շարունակությունը. «… դիմում էր գրել` հասցեագրված ինձ, որտեղ նշել էր, որ իբր ես քննիչի մասնակցությամբ իր, Սերգեյ Պողոսյանի եւ Վրեժիկ Հարությունյանի հետ զրույցի ընթացքում ծեծի եմ ենթարկել վերջինիս, իսկ այնուհետեւ, իմ աշխատասենյակում ծեծի եմ ենթարկել իրեն, ապա` ձերբակալել…»։

Հարց. քննիչի «մասնակցությունը» ինչո՞ւ եք մեջ բերում, քանի որ իմ դիմումում նման ֆարս չեմ նշել:

Շարունակեմ Ձեր նույնաբովանդակ սուտ բացատրություններում նշված ուշագրավ հանգամանքը. «…նյութերի նախապատրաստման ընթացքում Սերգեյ Պողոսյանը, որին նախկինում չեմ ճանաչել, ինձ մոտ ընդունելության էր եկել…»։

Հարց. ըստ Ձեր «ֆենոմենալ» հիշողության` Սերգեյ Պողոսյանը ե՞րբ եւ քանի՞ անգամ էր Ձեր մոտ ընդունելության եկել իմ հարցով:

Երրորդ ուշագրավ հանգամանքի շարունակությունը. «…ինձ հայտնեց, որ իրականում այդ մեքենան ապամոնտաժել է Ներսես Խաչատրյանը եւ վթարված նախկին ավտոմեքենան վերանորոգել, սակայն Ներսեսն իր տաքսի ծառայության վարորդ Վրեժիկ Հարությունյանի հետ փորձում են այդ ամենը վերագրել իրեն…»։

Հարց. Սերգեյ Պողոսյանը /երրորդ ուշագրավ հանգամանքի շարունակության վերաբերյալ/ բանավո՞ր է հայտնել Ձեզ, թե՞ գրավոր։

Երրորդ ուշագրավ հանգամանքի շարունակության շարունակությունը. «… Սերգեյ Պողոսյանն ասաց նաեւ, որ այդ անձինք գտնվում են քննիչի մոտ եւ բացատրություններ են տալիս այդ բովանդակության…»:

Հարց. կարո՞ղ եք նշել իմ նկատմամբ Ձեր կողմից հանցավոր ճանապարհով սարքած թիվ 51105109 քր. գործում առկա որեւէ մի փաստ,որով կհիմնավորվի, որ այդ օրը քննիչի մոտ ես եւ Վրեժիկ Հարությունյանը բացատրություններ ենք տվել:

Ձեր նույնաբովանդակ սուտ բացատրություններում նշել եք նաեւ հետեւյալը. «…Ներսես Խաչատրյանը 2011թ. դեկտեմբեր եւ 2012թ. հունվար ամիսներին իրականացրած 21 ԱՊՊԱ վկայագրերի վաճառքից ստացված 616,000 ՀՀ դրամը չի տրամադրել ընկերությանը: Չնայած նշված գրությունը ըստ էության կապ չունի ներկայումս քննվող դիմումի հետ, սակայն հարկ եմ համարում գրության լուսապատճենը տրամադրելու Ձեզ, քանի որ այն եւս բնութագրում է Ներսես Խաչատրյանի անձը…»:

Հիշեցնեմ, որ «…21 ԱՊՊԱ վկայագրերի…» գործով, որի հսկող դատախազը Դուք էիք եւ 22.07.2012թ. ՀՀ քր. դատ. օր.-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 185-րդ հոդվածի պահանջով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով…

Հարց. Ինչո՞ւ 22.07.2012թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չեք ներկայացրել այն իրավապահ մարմնին, որին ներկայացրել եք Ձեր կողմից ստեղծած արհեստական` ինձ վերաբերվող բացասական բնութագիր:

Ինչո՞ւ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից տված հանցագործության վերաբերյալ հաղորդման շուրջ /ՀՀ քր. օր. 179-րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետ /կնոջս` Գայանե Դավթյանի նկատմամբ քրեական գործ սարքեցիք, իսկ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի կողմից հանցագործության վերաբերյալ տված նույնաբովանդակ հաղորդման շուրջ /ՀՀ քր. օր. 179-րդ հոդված 2-րդ մաս 3-րդ կետ/ իմ նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվեց` հանցագործության դեպքի բացակայության հիմքով…

Իսկ Ձեր նույնաբովանդակ սուտ բացատրության մեջ նշված դատախազ Գ.Լյուդվիգյանի կողմից ուղղված վերջին հարցին պատասխանել եք հետեւյալ բովանդակությամբ. «…Իմ կարծիքով այս ամենը Ներսես Խաչատրյանի ձեռնարկածն է, նա հանդիսացել է Վրեժի տնօրենը եւ Ներսեսի վերաբերյալ գործի քննության ընթացքում եւս վերջինիս անօրինական ազդեցություն էր ունենում Վրեժի նկատմամբ…»։

Հարց. եթե ես անօրինական ազդեցություն եմ ունեցել վկաների նկատմամբ, ապա ինչո՞ւ նրանցից գրավոր հայտարարություն կամ բացատրություն չէր վերցվել թե քննիչի եւ թե Ձեր կողմից:
Ինչո՞ւ 2010թ. հունվարի 22-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվեց քննիչի միջնորդությունը`իմ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին եւ նույն օրվա որոշմամբ իմ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

Ինչո՞ւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 15-ի որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հունվարի 22-ի որոշման դեմ բերված Ձեր վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ իմ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումը մնաց անփոփոխ:

Ձեր նույնաբովանդակ սուտ բացատրության մեջ նշել եք նաեւ հետեւյալը. «…Ներսես Խաչատրյանին, մինչեւ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը, անձնապես չեմ ճանաչել, նրան ճանաչել եմ 2009 թվականից…»։

Հարց. մոռացե՞լ եք, որ 2007թ. Դուք եւ Ձեր կինը ներկա էիք եղբորս հարսանիքին եւ երկուսդ էլ անձամբ ինձ շնորհավորեցիք այդ կապակցությամբ, ավելին, եղբորս հարսնացուն եւ Դուք բարեկամներ եք…

Անհրաժե՞շտ է արդյոք մի քանի փաստեր եւս ներկայացնեմ Ձեզ, որ մինչեւ 2009թ. Դուք ինձ անձնապես ճանաչել եք….

Ուստի` առաջարկում եմ Ձեզ վերը նշված բոլոր հարցերիս հրապարակայնորեն տալ իրական, ճշմարտացի, հիմնավոր պատասխան, եթե, իհարկե, ունեք նման պատասխան:

Ներսես Խաչատրյան
Սիսիան, Որոտան 1շ., 18 բն.

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25