Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է մարզերի և Երևանի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքը

28.02.2026 13:14
532

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 14-ին, Դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստում, հայտարարել էր, որ տարեկան երկու անգամ (հուլիսի վերջին՝ կիսամյակային և փետրվարին՝ տարեկան) կատարվելու է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատում: Այդ մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Գնահատումն իրականացվում է, ի թիվս այլնի, հիմք ընդունելով հետևյալ  չափանիշները՝

  • Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը․
  • Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը․
  • Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը․
  • Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը․
  • «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային համակարգի լրացվածության տոկոսը:

Գնահատման կարգն ու չափանիշները սահմանվել են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, որի հիման վրա՝ 2026 թվականի փետրվարին ամփոփվել է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքը:

Նշված չափանիշներով կատարված գնահատման հիման վրա՝ որոշվել են 2025 թվականի ընթացքում լավագույն ցուցանիշներն արձանագրած ստորաբաժանումները:

Այսպես, 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, 2-րդ և 3-րդ հորիզոնականները հավասար միավորներով կիսել են Գեղարքունիքի մարզի դատախազությունն ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը, 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Լոռու մարզի դատախազությունը, 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արարատի մարզի դատախազությունը:

Մասնավորապես՝

  • Սյունիքի մարզի դատախազությունը, ի թիվս այլնի, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ:
  • Գեղարքունիքի մարզում պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 144 միլիոն 703 հազար դրամ, Գավառ համայնքին է վերադարձվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա հողամաս, ինչպես նաև 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսով 4 հողամաս:
  • Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարան է հանձնվել 603 քրեական վարույթ՝ 645 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 404 քրեական վարույթ՝ 438 անձի վերաբերյալ), որոնցից ծանր և առանձնապես ծանր՝ 59 քրեական վարույթ՝ 74 անձի վերաբերյալ: Դատարաններում ավարտվել է 370 քրեական գործ՝ 381 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ), որոնցից օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներով՝ 30 գործ՝ 32 անձի վերաբերյալ՝ ծանր հանցագործություններով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ առանձնապես ծանր հանցագործություններով: 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 56 միլիոն 467 հազար դրամը:
  • Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 770 քրեական վարույթ՝ 822 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 561 քրեական վարույթ՝ 604 անձի վերաբերյալ): 2025 թվականին դատարաններում ավարտվել է 587 քրեական գործ՝ 641 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ): Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 71 միլիոն 892 հազար դրամը:
  • Արարատի մարզի դատախազության աշխատանքների արդյունքում, ի թիվս այլնի, 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով 5330 հա մակերեսով 65 հողատարածք և 5 այլ անշարժ գույք՝ մանկապարտեզի 2 մասնաշենք, 2 պուրակ և մշակույթի տուն:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08