Սյունիքի մարզի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ.

20.05.2026 10:28
338

Սյունիքի մարզի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է սեփական միջոցներով։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Ճանապարհների նորոգման ընթացքում որակի ստանդարտի չպահպանման դեպքում շինարարը թերությունները վերացնում է սեփական միջոցներով

1. Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման առկա թերությունների պատճառով։ Կապալառու կազմակերպությանը տրվել է ողջամիտ ժամկետ՝ թերությունները վերացնելու համար։ Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։

2. Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000-ում՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին, և ճանապարհն ընդունվել է շահագործման։ Երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, և կապալառուն, համաձայն պատվիրատուի հետ կնքված պայմանագրի համապատասխան կետի, իր միջոցներով արդեն իսկ վերացրել է թերությունները՝ 6.4կմ ճանապարհահատվածում տեղադրելով նոր ասֆալտբետոնե ծածկ։

3. Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրջ 19կմ ճանապարհահատվածում նույնպես այս պահին կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ։ Հիմնանորոգումն այստեղ ավարտվել է նախորդ տարի, սակայն երաշխիքային ժամկետում առաջացած խնդիրների պատճառով կապալառուն պարտավորվել է շուրջ 19կմ երկարությամբ հատվածում ամբողջությամբ փոխել ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքները մեկնարկել են, մի մասն արդեն իսկ կատարված է։ Այս աշխատանքների համար նույնպես լրացուցիչ գումար պետական բյուջեից չի հատկացվել, և շինարարը թերությունները վերացնում է իր միջոցներով։

Ճանապարհային դեպարտամենտ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40