Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքը Մայիսի 9-ի առիթով

09.05.2022 11:01
3245

Սիրելի՛ սյունեցիներ

Մայիսի 9-ին ավանդաբար Հաղթանակի ու խաղաղության տոնն ենք նշում․ ինչ իրավիճակում էլ այսօր դիմավորենք օրը, այն իր պատմական նշանակությունն ու խորհուրդի չի կարող կորցնել։ Ավելին՝ Մայիսի 9-ը գալիս է մեզ թե՛ ոգեշնչելու , թե՛ սթափեցնելու ու դասեր տալու, թե՛ հիշեցնելու սերունդների հանդեպ ունեցած մեր պարտքի մասին, այն մասին, որ պարտավոր ենք ունենալ հաղթանակներ, ընդ որում ՝ բոլոր ոլորտներում ու ամենալայն իմաստով․․․

Իսկ այսօր ու այսուհետ պետք է աշխատել այդ նպատակի համար ՝ ամեն օր ու անդուլ նվիրվածությամբ։

Մայիսի 9-ը մեզ համար տոնական դարձավ 1945-ին Մեծ հայրենականում տարած հաղթանակով, որին նաեւ բազմաթիվ հայորդիներ մասնակցեցին, նրանց թվում ՝ հազարավոր սյունեցիներ։ Բոլորիս խոնարհումը՝ մեր հերոս պապերի հիշատակին, հարգանքը ՝ այն սակավաթիվ վետերաններին, որ մեր կողքին են։

1992-ին Շուշիի ազատագրմամբ Մայիսի 9-ը նոր արժեք ստացավ հայերիս համար, այն հայոց նորագույն պատմության փառապանծ էջն է, իսկ հաղթանակները գնահատել, նրա հերոսներին հիշել ու օրինակներով ոգեշնչվել միշտ է պետք․․․Կորստի ցավից ոչ թե թեւաթափ եղած, այլ առավել ամրացած պիտի դուրս գանք ու ճիշտ ուղենշենք հետագա անելիքները։

Դրա համար հարկավոր է ազգային միասնություն ու համախմբվածություն, ինքներս մեզ ու աշխարհին սեփական եսը ցույց տալու ու ինքնուրույն խոսք ասելու իրավունքը վաստակել է պետք, իսկ դրա առաջին քայլը ուժեղ հայրենիքի կառուցումն է։

Նախօրեին՝ մայիսի 8-ին, նաեւ Երկրապահի օրն ենք նշում, որի առիթով շնորհավորում եմ ԵԿՄ բոլոր անդամներին, որոնց դերն ու ներդրումն անգնահատելի է Հայոց բանակաշինության գործում, նաեւ առաջին Արցախյան, Ապրիլյան քառօրյա ու 2020-ի Արցախյան պատերազմներում։

Սիրելի՛ սյունեցիներ, ցանկանում եմ բոլորիս, որ կարողանանք վերագտնել Մայիսի 9-ի հաղթական զգացողությունն ու հետագա տարիներին այն դիմավորենք այլ մտքերով, հույսերով ու լավատեսությամբ։

Խաղաղությո՛ւն բոլորիդ օջախներին ու մեր հայրենիքին։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40