Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով

31.08.2015 12:24
2462

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ եւ ծնողներ, 

Հարգելի՛ ուսանողներ եւ դասախոսներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա ու ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Սեպտեմբերի 1-ի խորհուրդն  ազգովի ուխտագնացություն է դեպի մեր գիտակրթական արժեքներն ու արմատները: Դեպի լույսի ու գիտելիքի աղբյուրը տանող ճանապարհի նորովի ընկալմամբ էլ սկսելու ենք այս խորհրդավոր օրը:

Սյունիքի մարզը հարուստ է կրթության ազգային  ավանդույթներով, եւ այս հնագույն լեռնաշխարհում են բացվել առաջին մեսրոպյան դպրոցներն ու վարդապետարանները: Մեր պապերն իրենց գոյության հերոսական պայքարում մաքառել են զենքով ու գիտելիքով` մշտապես բարձր գնահատելով գիտուն դպիրներին ու շնորհաշատ աշակերտներին: Պատմության բոլոր մարտահրավերները սյունեցին հաղթահարել է ոչ միայն զենքով, այլեւ գիտելիքի ու հոգու արիությամբ:

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մաղթում եմ ձեզ բարձր առաջադիմություն եւ կամք՝ հաղթահարելու  գիտելիքի անսահման աշխարհը նվաճելու դժվարությունները:

Հատկապես  շնորհավորում եմ Սյունիքի բոլոր այն մանուկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց:

Մեծարանքի ու հարգանքի արժանի մեր մանկավարժներին, ում  վստահվում է սերունդների կրթության ու դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ եմ մաղթում իրենց շնորհակալ ու հայրենանվեր աշխատանքում:

Այսօր, արագ փոփոխվող ու զարգացող աշխարհում, գիտելիքն ու կրթությունն ամենաթանկ արժեքներն են, մարդկային առաջընթացի ամենակարեւոր նախապայմանները:

Անկախ պետականության մեր օրերում էլ սյունեցին գիտության եւ կրթության ասպարեզներում ունի իր ծանրակշիռ տեղն ու դերը:

Շնորհավորելով Սյունիքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին եւ ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ՝  մաղթում եմ բարձր առաջադիմություն ու գիտակրթական ձեռքբերումներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40