Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքային այցը Մեղրի

03.03.2017 14:14
2822

Մարտի 2-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Մեղրի համայնքում էր: Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղում տեղի ունեցավ մարզպետի եւ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հանդիպումը համայնքի հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, համայնքի ավագանու անդամների, բնակիչների հետ: Հանդիպումը բացեց համայնքի ղեկավար Մ.Զաքարյանը, ով նաեւ ներկայացրեց իր գործունեության 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Սյունիքի մարզպետը ցանկություն հայտնեց ներկաներից լսել համայնքային հիմնախնդիրների, բնակիչներին մտահոգող հարցերի մասին: Անմիջական եւ ջերմ մթնոլորտում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին նախադպրոցական ու դպրոցական կրթօջախների վերանորոգմանը, համայնքի ամբողջական գազիֆիկացմանը, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Մարզպետ Վ.Հակոբյանն իրազեկեց, որ նախատեսվում է Մեղրի համայնքում ստեղծել սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվողներին, գյուղմթերք արտադրողներին բարելավել իրենց պայմանները` առավել շահավետ գներով գյուղմթերքն իրացնելու համար:

Ներկաներն իրենց գոհունակությունը եւ շնորհակալական խոսքն ուղղեցին համայնքի ղեկավար Մ.Զաքարյանին` կարճ ժամանակահատվածում համայնքում առկա առաջնային խնդիրների նկատմամբ հետեւողական քայլեր ձեռնարկելու եւ լուծում տալու համար. ամենագլխավորը ներհամայնքային ուղեւորատար տրանսպորտային երթուղու բացումն էր, որը սկսեց աշխատել մարտի 1-ից, ինչպես որ նախընտրական շրջանում խոստացել էր համայնքապետը:

Հանդիպման ավարտին Մ.Զաքարյանը, ամփոփելով իր խոսքը, հավաստիացրեց.  «Համատեղ ուժերով, նվիրված աշխատանքով եւ ունեցած ներուժը գործի դնելով` երկու-երեք տարի հետո ունենալու ենք մեր երազանքների Մեղրին»:

Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանը եղել է նաեւ համայնքի Վարդանիձոր, Լեհվազ, Կարճեւան գյուղերում:

meghri.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01