Սյունիքի մարզպետարանը պատասխանում է «Սյունյաց երկրի» հերթական հարցմանը

08.09.2017 15:27
2130

Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վ.Սաղաթելյանի ստորագրությամբ սեպտեմբերի 8-ին ստացվել է Սյունիքի մարզպետարանի պատասխանը «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի՝ ս.թ. օգոստոսի 22-ի հարցման կապակցությամբ:

Ստորեւ՝ պատասխանի ամբողջական տեքստը:

«Պարոն Ալեքսանյան,

Ի պատասխան ՀՀ Սյունիքի մարզպետարան ուղարկված Ձեր գրության-հարցման՝ տեղեկացնում ենք.

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չունի եւ երբեւէ չի ունեցել թիկնազոր: Հարցման մեջ տեղ գտած տեղեկությունները հիմնված են բացառապես Ձեր ենթադրությունների վրա եւ իրականության հետ չունեն աղերսներ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կարեւորելով պետական ֆինանսական միջոցներն արդյունավետ ծախսելու հանգամանքը՝ ուղղաթիռի ծախսերը չեն փոխհատուցվում եւ չեն էլ կարող փոխհատուցվել ՀՀ պետական բյուջեով ՀՀ Սյունիքի մարզպետարանին հատկացված միջոցներից (առավել մանրամասն տե՛ս «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը):

Երեւանից Կապան եւ հակառակ ուղղություններով ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու նպատակով: Աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում մարզպետ Վ. Հակոբյանն օգտվում է ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ եւ հակառակ ուղղությամբ չվերթերից:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի բնակության վայրի եւ նրա հետ բնակվող անձանց մասին տեղեկատվություն ստանալու Ձեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բնակարանը համարվում է անձի մասնավոր տարածք, իսկ դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ: 16.12.2016 թվականի ՀՕ-244-Ն օրենքով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչելով՝ վերացվեց անձնական տվյալներ մշակելու եւ հրապարակելու՝ լրատվամիջոցներին ընձեռված հնարավորությունը եւ, հիմք ընդունելով օրենսդրական պահանջն առ այն, որ անձնական տվյալները մշակելու համար անհրաժեշտ է անձի թույլտվությունը, չենք տրամադրի բնակության վայրի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը՝ հետագայում դրա վերաբերյալ հրապարակումներում սույն հարցման պատասխանը, որպես տրված թույլտվություն, չշահարկելու համար:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանն աշխատում է թափանցիկ եւ մշտապես բաց է ու պատրաստակամ՝ տրամադրելու ցանկացած տեղեկատվություն, որի պահանջը ներկայացվում է լրագրողական էթիկայի (Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի ժուռնալիստների վարքագծի սկզբունքների հռչակագիր, Ժուռնալիստների բրիտանական ազգային միության վարքագծի կանոններ․․.) սահմաններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարգանքով՝
Վ․Սաղաթելյան»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40