Սյունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

26.06.2024 10:50
726

Սյունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է «Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները համապատասխան աշխատանքային ռեժիմի փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Հաղորդվում է, որ ուսումնավարժության նպատակն է եղել հստակեցնել համապատասխան աշխատանքային ռեժիմների փոխադրման դեպքում մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները և ստուգել ոլորտը կարգավորող փաստաթղթերի իրատեսությունը: 

«Ուսումնավարժությանն ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, ինչպես նաև տարհանման հանձնաժողովը»,- նշել է ՀՀ ՆԳՆ-ը:

Բացի այդ, շտաբային ուսումնավարժության ընթացքում իրականացվել է մասնակիցների ազդարարում, հավաք, իրավիճակին ծանոթացում և խնդրադրում: Այնուհետև մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով համապատասխան ոլորտներում իրականացված միջոցառումները: 

ՀՀ ՆԳՆ-ը հավելում է, որ քննարկվել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հնարավոր և առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22